Փետրվարի 16-ին, ժամը 01.34-ին ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքում` «Կամերային» թատրոնի մոտակայքում տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազի արտահոսքից բռնկումը տեղի է ունեցել Պռոշյան փողոցի թիվ 1 շենքի գազատար խողովակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.42-ին, մարվել` 01.43-ին:
«1-04» ծառայության աշխատակիցները խափանված գազի խողովակը կվերականգնեն առավոտյան:









































