Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրում միջուկային զենք մշակելու մասին հաղորդագրությունները համարել է առասպել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Իրանի պետական Fars հեռուստաալիքին:
«Նրանք առասպել են ստեղծել միջուկային զենքի մասին՝ հայտարարելու համար, թե Իսլամական Հանրապետությունը սպառնալիքի աղբյուր է: Ոչ, սպառնալիքի աղբյուրը հենց ինքը Ամերիկան է»,- ասել է հոգևոր առաջնորդը:








































