«Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթն աջակցել է թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին:
«Մենք հաղթողների թիմ ենք: Միշտ դժվար է հաղթահարել պարտությունների շրջանը: Բոլորս հիասթափված ենք մեր խաղի պատճառով:
Արդեն մի քանի անգամ չկարողացանք արդարացնել մարզչի սպասելիքները: Պետք է միասնական լինենք և ջանասիրաբար մարզվենք»,- Daily Mail-ը մեջբերում է Հարտի խոսքերը:







































