Ճապոնիայի Ազաբու համալսարանի գիտնականները պարզել են, թե ինչու են մարդկանց խանդաղատանքն առաջացնում շան աչքերը: Պարզվում է՝ պատճառն օքսիտոցին հորմոնն է, որը մարդու մոտ հարուցում է սիրո ու վստահության զգացում:
Համաձայն հետազոտության՝ երբ մարդը նայում է իր շան աչքերին, նրա մարմնում առաջանում է օքսիտոցին հորմոն, որը նման է այն զգացումին, որը մայրը զգում է իր երեխայի հանդեպ, գրում է The Medical news today պարբերականը:
Փորձին մասնակցել է մոտ երեսուն շնատեր: Անալիզները ցույց են տվել, որ այն շների ու նրանց տերերի մոտ, որոնք ունեցել են տեսողական կոնտակտ, արտազատվել է օքսիտոցին հորմոն:
Նման շփման դեպքում շների մոտ օքսիտոցինի մակարդակն ավելացել է 130%ով, իսկ դրանց տերերի մոտ՝ 300%-ով:












































