Շվեդիայի կառավարությունը կբարձրացնի պաշտպանական համակարգերի ֆինանսավորումը մինչև 1,09 մլրդ եվրո՝ 2016-2020թթ. ժամանակահատվածում, հայտնում է France 24-ը՝ հղում կատարելով Շվեդիայի պաշտպանության նախարար Պետեր Խուլտկվիստին:
«Համաձայնագիրն ազդանշան է մյուս երկրների համար, որ Շվեդիան արձագանքում է աշխարհում ստեղծված անվտանգության իրավիճակին ու հանդիսանում է խաղաղության և կայունության երաշխավոր Հյուսիսային Եվրոպայում»,- ասել է նախարարը:
Գումարի մեծ մասը կուղղվի նավերի արդիականացմանը, որոնք կկարողանան գրավել ստորջրյա նավերը, ինչպես նաև տասը տարում առաջին անգամ Գոտլանդ կղզի զորքերի վերադարձին:









































