Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Բերթ Քունդերսն անհարգալից է անվանել թանգարանում մալայզիական Boeing 777-ի մասնիկի ցուցադրումը, որը կործանվել էր Ուկրաինայի արևելքում: Այս մասին հայտնում է De Telegraaf պարբերականը:
Եթե ճիշտ է, որ ինքնաթիռի բեկորը կցուցադրվի Ռուսական թանգարանում, ապա դա «անհարգալից, վիրավորական և շատ անտեղի է»,- ասել է Քունդերսը:
Նրա խոսքով՝ ինքը ցնցվել է մամուլում այդ մասին տեղեկություններից:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կրասնոդարի երկրամասի Յեյսկ քաղաքից «Բոևոյե բրատստվոյի» բաժանմունքի անդամները մտադիր են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին ընդառաջ ռազմական փառքի թանգարան բացել, որտեղ կցուցադրվի մալայզիական Boeing-ի բեկոր:
«Բոևոյե բրատստվոյի» Յեյսկի բաժանմունքի ղեկավար Ֆինաթ Շայհուլինը RBC-ի հետ զրույցում հաստատել է, որ բեկորը Դոնբասից բերվել է և կընդգրկվի Ուկրաինայի արևելքում հակամարտությանը նվիրված ցուցադրությանը:
Մալայզիական Boeing 777-ը վթարի է ենթարկվել 2014թ. հուլիսի 17-ին: Աղետի հետևանքով զոհվել է 298 մարդ, հիմնականում Նիդեռլանդների քաղաքացիներ:









































