Սլովակիայի բնակիչներն առաջատար են քնի որակի առումով՝ այդ ցուցանշով առաջ անցնելով չինացիներից ու հունգարացիներից, հայտնում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով բջջային Sleep Cycle հավելվածի փորձագետների ուսումնասիրությանը, որոնք էլ կազմել են համապատասխան վարկանշային ցանկը:
Ներկայացնենք ամենաքաղցր քնող մարդկանց վարկանշային աղյուսակի թոփ-10-յակն ըստ Sleep Cycle-ի վարկածի.
1. Սլովակիա
2. Չինաստան
3. Հունգարիա
4. Չեխիա
5. Լեհաստան
6. Շվեյցարիա
7. Թայվան
8. Ավստրիա
9. Ուկրաինա
10. Գերմանիա:
Ինչպես պարզել են մասնագետները, աշխարհում բոլորից ավելի վաղ արթնանում են Հարավային Աֆրիկայի բնակիչները՝ միջինը նրանք արթնանում են ժ. 6:09-ին:
Ընդհանուր առմամբ՝ հետազոտողները 47 երկրում ապրող 18-55 տարեկան 941 հազար տղամարդկանց ու կանանց շրջանում հարցման արդյունքների վերլուծությամբ են նման աղյուսակ կազմել:





































