Հոլոքոստի զոհերի սերունդները դատի են տվել Ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերությանը (SNCF)՝ նրան մեղադրելով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բանտարկյալներին Աուշվից և Բուխենվալդ համակենտրոնացման ճամբարներ տեղափոխելու համար: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Հայցվորները՝ ԱՄՆ քաղաքացին և Ֆրանսիայի երկու քաղաքացիները, որոնք դիմել են Չիկագոյի դատարան, ընկերությանը մեղավոր են համարում միջազգային իրավունքի խախտման, անօրինական հարստացման և շահույթ ստանալու նպատակով գողացված սեփականությունը յուրացնելու համար:
Նրանք ասել են, թե ուզում են, որ հայցը խմբակային ճանաչվի. այդ դեպքում նրանք կկարողանան ներկայացնել պատերազմի ժամանակ այլ արտաքսվածների շահերը:
Գործակալության հաղորդմամբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ SNCF-ը փող է ստացել արտաքսումների համար: Ընկերությունը տեղափոխել է 75.000 բանտարկյալի:
SNCF-ում առայժմ չեն մեկնաբանել մեղադրանքը:









































