Բրիտանիայի Լիդս քաղաքում Get Baked ռեստորանի տեր Մարկուս Լևինն իր հաստատության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որում, բրիտանացու խոսքով, ուրվական է պատկերված: Մի քանի օրում հոլովակը մոտ 30.000 անգամ են դիտել, հայտնում է vesti.ru-ն:
Ստորև բերված կադրերում երևում է տարօրինակ լուսավորություն, որը հանկարծ հայտնվում է ռեստորանի դրսի հատվածը հսկող տեսախցիկների օբյեկտիվում: Լույսն աստիճանաբար տարածվում է ամբողջ կադրում:
«Ես երբեք չեմ հավատացել ուրվականներին, բայց կարող եմ վստահաբար ասել, որ դա ամենասարսափելի տեսարանն է, որը ես երբևէ տեսել եմ,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Լևինը:- Այդ լույսի հսկա ճառագայթի մեջ կարելի է որոշակիորեն տարբերել մարդու հիշեցնող կերպար: Ես դժոխքի չափ վախեցա»:









































