Լսումների ժամանակ զանգել է ամերիկացի սենատոր Փեթ Ռոբերթսի հեռախոսը, որից լսվել է դիսնեյան «Սառը սիրտ» մուլտֆիլմի երաժշտությունը՝ գրում է Time-ը:
Զանգը հնչել է, երբ ֆինանսների հարցերով ԱՄՆ կոմիտեի առաջ ելույթ է ունեցել գյուղատնտեսության նախարար Թոմ Վիլսեքը:
Որպես ռինգտոն Ռոբերթսի հեռախոսից հնչել է Let It Go երգը: Երբ Վիլսեքը լսել է երաժշտությունը, նա ընդհատել է ելույթը ու ժպտացել, իսկ 78-ամյա հանրապետականը աշխատել է արագ անջատել հեռախոսը:
«Պարզապես Let It Go»,- ասել է Ռոբերթսը՝ ինչով և հարուցել է հավաքվածների ծիծաղը։







































