Հայտնի սցենարիստ Յակով Կոստյուկովսկին այսօր սրտի կաթվածից մահացել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Նա հոսպիտալացվել է 4 օր առաջ, երբ ցավեր է զգացել սրտի շրջանում: Կոստյուկովսկին 90 տարեկան էր: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Կոստյուկովսկին հայտնի է դարձել որպես Լեոնիդ Գայդայի ոչ պակաս հայտնի` «Կովկասի գերուհին», «Ադամանդե ձեռքը», «Շուրիկի արկածները» ֆիլմերի սցենարի հեղինակ:











































