Վրաստանի փոխխոսնակ Մանանա Կոբախիձեն հայտարարել է, որ «Վրացական երազանք» կոալիցիան միջանկյալ խորհրդարանական ընտրություններին կառաջադրի միասնական թեկնածուների,- հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:
Կոբախիձեի խոսքերով՝ թեկնածուները կառաջադրվեն այն կուսակցություններից, որոնց մեծամասնական պատգամավորները վայր են դրել իրենց լիազորությունները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ՝ միջանկյալ խորհրդարանական ընտրությունները կայանալու են ապրիլի 27-ին Վրաստանի մի քանի շրջաններում:








































