Բրիտանացի գիտնականը հայտնաբերել է 500 տարի առաջ իտալացի քաղաքական գործիչ և մտածող Նիկոլո Մաքիավելիի համար հատկացրած ձերբակալության թույլտվությունը,- հաղորդում է The Daily Telegraph-ը:
Մանչեսթերի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Միլները պատահաբար հայտնաբերել է մի քանի փաստաթղթեր՝ ստուգելով քաղաքային իշխանությունների հարյուրավոր որրոշումներ:
Հայտնաբերված օրդերը թվագրվում է 1513 թվով: Գիտնականը պնդում է, որ նրա հատկացման օրը Մաքիավելիին կալանել են և հսկողության տակ են պահել: Այնտեղ նա գրել է փիլիսոփայական «Արքա» տրակտատը:











































