Սան Դիեգոյի նախկին նահանգապետ Մորին Օ՛Քոների պատմությունը կարող է օրինակ ծառայել խաղատների բոլոր սիրահարների համար:
Տարվելով մոլեխաղերով՝ կինը չի կարողացել ժամանակին կանգ առնել և Լաս Վեգասի, Նյու Ջերսիի ու Ատլանտիկ Սիթիի խաղային սարքերում կորցրել է միլիարդ դոլարի հասնող կարողությունը՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Տիկին Օ՛Քոներին կասկածում են նաև իր հանգուցյալ ամուսնու՝ Ռոբերտ Փեթերսոնի բարեգործական հիմնադրամի 2 մլն դոլարը ծախսելու մեջ, որով նա փորձել է վճարել իր պարտքերը:
Ֆասթ-ֆուդի խոշորագույն ցանցի՝ Jack in the Box-ի հիմնադիր Փեթերսոնը մահացել է 1994թ.՝ կնոջը նշանակելով իր հիմնադրամի ղեկավար: Ընդ որում՝ կինը իրավունք չի ունեցել գումարները ծախսել անձնական նպատակներով:
Քննիչները պարզել էին, որ Մորինը սկսել է խաղատներ հաճախել 2000 թվականից և 9 տարում հասցրել է «քամուն տալ» շուրջ 1 մլրդ դոլարից ավելի կարողություն, բացի այդ՝ կուտակել է 13 մլն դոլարից ավելի պարտքեր:
Կինը չի կարողացել կանգ առնել ու վաճառել է ողջ անշարժ գույքը, թանկարժեք զարդերը, կահույքը և անգամ 3 անգամ գրավ է դրել տունը, որում ապրում է: Այս ամենով չբավարարվելով՝ Մորինը յուրացրել է ամուսնու հիմնադրամի 2 մլն-ը, ինչը բացահայտվելուց հետո կնոջը դատի են տվել:
Դատարանը, հաշվի առնելով կնոջ առողջական վիճակը, նրան ազատության մեջ է թողել՝ պարտավորեցնելով մինչև 2015թ. վերադարձնել «պարտք» վերցրած գումարը ու բուժվել՝ խաղային կախվածությունից ազատվելու համար:








































