Քիմ Քարդաշյանն իր վրդովմունքն է հայտնել թուրքական Cosmopolitan-ի առաջին էջում հայտնվելու կապակցությամբ: Քարդաշյանին վրդովել է այն փաստը, որ այն օրերին, երբ իր ժողովուրդը նշում է Ցեղասպանության հերթական տարելիցը, թուրքերը հրապարակել են իր նկարը: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Այդ մասին Քիմ Քարդաշյանը հայտնել է իր բլոգում` նշելով, թե գաղափար էլ չի ունեցել, որ իր նկարը կարող է այդ ամսագրում հայտնվել. «Միայն այսօր եմ հայտնաբերել, որ ես Թուրքիայում լույս տեսնող Cosmopolitan Magazine-ի այս ամսվա համարում եմ»:
«Cosmopolitan Magazine-ն ունի բազմաթիվ հրատարակություններ աշխարհի տարբեր երկրնում, և երբ ես նկարահանվել են միջազգային ամսագրերի շապիկների համար, գաղափար էլ չեմ ունեցել, որ Թուրքիայում պատրաստվում են հրապարակել իմ պատմությունը հենց ԱՅՍ ամիս»,- գրել է Քիմ Քարդաշյանը` նկատի ունենալով, որ դա արվում է Ցեղասպանության տարելիցը նշելու ամսին:
«Իմ հայկական ժառանգությունը շատ բան է նշանակում ինձ համար, և ես դաստիարակվել եմ այնպես, որ հպարտ լինեմ իմ ընտանիքի անցյալով ու մշակույթով, և որպես ամերիկահայ կին ինձ համար մեծ պատիվ է լինել Cosmopolitan Magazine հայկական հրատարակության առաջին համարի շապիկին»,- ասել է Քարդաշյանը:
Քիմ Քարդաշյանի ներկայացուցիչներին թուրքական հրատարակչության ներկայացուցիչները տեղյակ չեն պահել այս որոշման մասին հավանաբար այն պատճառով, որ չէին ստանա Քիմի համաձայնությունը:
Բացի այն, որ հեղինակավոր բրիտանական պարբերականը` The Daily Mail-ը, գրել է այս իրադարձության մասին, նրա էջերում նաև տեղ են գտել փաստեր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ:










































