Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծին երրորդ երկրների միանալու որոշումը կկայացվի նախագծի անդամ-երկրների միջև համաձայնության հիմքով: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն մամլո ասուլիսի ժամանակ:
«Շատ երկրներ են հետաքրքրված նախագծով, սակայն որոշում կկայացվի համաձայնության հիմքով»,- նշել է դեսպանը:
Շարաշենիձեի խոսքերով՝ ԲԹԿ նախագծի շուրջ երեք երկրների միջև որևէ վիճելի հարցեր չկան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը հայտարարել էր, որ առանց Ադրբեջանի թույլտվության Հայաստանը չի կարող օգտվել Բաքու-Թբիլիս-Կարս երկաթուղուց:








































