Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Սերժ Սարգսյանը պետք է մարզպետերի, գյուղապետերի միջոցով հանգիստ թողնի քաղաքացուն. Ր. Հովհաննիսյան

Նախընտրական քարոզարշավի 25 օրերի ընթացքում ՀՀ-ն փոխվել է, հասարակության մի մեծ հատվածի մոտ փոխվել է գիտակցությունը, վերականգնվել հավատը: Այս կարծիքին է ՀՀ նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ դա կայացել է ոչ թե իր շնորհիվ, այլ հայ մարդն ինքն է որոշել, որ գալիք ընտրությունը ոչ այնքան թեկնածուների, անձերի, որքան հայ մարդու իրավունքի, սահմանադրական Հայաստան ունենալու հեռանկարի համար է:

«Երկու լավ բան ասեմ. ես արդեն գնահատել եմ, որ թեկնածուները, նախորդ քարոզարշավի համեմատ, մուտք ունեն հեռուստատեսություն, ինչը գնահատելի է և պետք է շարունակվի: Մենք նաև նկատում ենք, որ ահազանգերի ուղղությամբ շատ ուշացած, բայց գործ արվում է: ԿԸՀ-ն հայտարարել է, որ Ապարանի հիվանդանոցից հանվել են քարոզչական պաստառները, բայց ինչո՞ւ երկու օր առաջ:

Համատարած կերպով խախտվում է օրենսգիրքը: Ես պայքարից հրաժարվող չեմ: Հայ մարդը կողմնորոշվել է, փետրվարի 18-ին առաջին փուլով հաղթելու է, և ունենալու ենք նոր նախագահ, թեև սկսում են փող բաժանել: Եթե այսպես շարունակվի, և կրկնակի քվեարկության փորձ լինի, մենք հետևելու ենք, և յուրաքանչյուր ապացույցի դեպքում պատասխան են տալու»,- մեկնաբանեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ պարոն Սերժ Սարգսյանը շահեկանորեն տարբերվում է այլ պետական պաշտոնյաներից, ունի սովորելու, լսելու, սխալներն ընդունելու ունակություն. նա ցույց է տվել, որ ունի այդ հնարավորությունը, այդ պատճառով անհրաժեշտ է, որ պարոն Սարգսյանը մարզպետերի, քաղաքապետերի, գյուղապետերի միջոցով հանգիստ թողնի շարքային քաղաքացուն: Նրա պարտությունը չի լինելու իր պարտությունը կամ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը. դա ավելի կարևոր հաղթանակ է լինելու սահմանադրական երկիր կերտելու ճանապարհին, ավելի կարևոր, քան ցանկացած բանավեճ և խախտման վերացում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում