Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մրցաշրջանն ավարտելուց հետո կարող է գլխավորել կատալոնական «Բարսելոնա»-ն, հաղորդում է Goal.com-ը:
Ըստ աղբյուրի` կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահի երեք թեկնածուները կապ են հաստատել գերմանացի մասնագետի հետ:
Հաղորդվում է, որ գերմանացի մասնագետն ընդունել է Ժոան Լապորտայի առաջարկը:








































