Կազանի «Ռուբին»-ի դեմ խաղից հետո «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն չէր կարող հավատալ, որ իր թիմը պարտություն է կրել: Այնուամենայնիվ, կոլումբիացի ռմբարկուն ստիպված էր ընդունել 0:2 հաշվով պարությունը:
«Ռուբին»-ի դեմ խաղը շատ տարօրինակ էր: Նրանք կարողացան գոլ խփել և հիանալի էին դրսևորում իրենց տուգանային հրապարակում: Մենք գրեթե ազատ գոտի չունեինք:
Բացի այդ, «Ատլետիկո»-ից երես էր թեքել հաջողությունը: Սակայն մենք պետք է սևեռենք մեր ուշադրությունը պատասխան հանդիպման վրա: Կարծում եմ` մեր խնդիրն ու նպատակները իրագործելի են»,- հայտարարել է Ֆալակոն:







































