Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը խոսել է թիմի առաջիկա նպատակների մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Ես միշտ երազել եմ «Բարսելոնա»-ում խաղալու մասին: Երազանքս կատարվել է: Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելը պատճառ հանդիսացավ «Բարսելոնա» տեղափոխվելու համար:
«Բարսելոնա»-ի հնարավորություններն ավելի մեծ էին, քան իմ նախկին ակումբներինը: Վստահ եմ, որ մենք ի զորու ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը»,- հայտարարել է Սուարեսը:






































