Իտալիայում լուրջ սկանդալ է բարձրացել McDonald’s-ի գովազդի պատճառով, որտեղ երեխաները «Մարգարիտա» պիցցայի փոխարեն «Հեփի Միլ» են նախընտրել: Նշվում է, որ արագ սննդի ցանցին նույնիսկ դատարան հայցով են սպառնացել: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
«Մենք հոգնել ենք այն բանից, որ նրանք գումարներ են վաստակում երեխաների առողջության հաշվին: Մեր իրավաբանական թիմն ուսումնասիրում է դատական հայցի հնարավորությունը, որպեսզի վերջ դրվի միջերկրածովյան սննդի խորհրդանիշի վրա այդ ամոթալի հարձակմանը»,- ասել է նեապոլիտական պիցցայի ասոցիացիայի փոխնախագահ Մասիմո դի Պորցիոն:
Նրա խոսքերով` ամերիկյան ընկերությունը փորձում է «հարձակվել» իտալական մշակույթի ավանդույթների վրա ոչ առաջին և ոչ վերջին անգամ:








































