Լոզանի շրջանակներում Իրանի միջուկային ծրագրի մասին՝ վերջերս կատարված հայտարարությունը աշխույժ վիճաբանություններ առաջացրեց հանրային և քաղաքական դաշտում: Սա կարևոր քննարկում է, որին ազգը արժանի է, որ տեղյակ լինի, և նրան պետք է հստակ մեկնաբանել բանակցությունների ընթացքում քննարկված տեխնիկական չափանիշների առանձնահատկությունները վերջնական Գործողությունների համատեղ համալիր պլանում (Joint Comprehensive Plan of Action (JCPOA):
Ես պետքարտուղար Ջոն Ֆ. Քերրիի խմբին միացել եմ փետրվարի վերջին, սակայն բանակցությունների ընթացքում Էներգետիկայի դեպարտամենտի առաջատար միջուկային փորձագետներն ու նրանց ազգային լաբորատորիաները ներառնվել էին՝ տեխնիկական առաջարկությունների մանրամասն մշակման և գնահատման համար, որպեսզի օժանդակեին հստակեցնել ԱՄՆ- ի դիրքորոշումը:
Որպես արդյունք, համաձայնագրի հիմնական չափանիշները, որոնք հրապարակվեցին ապրիլի 2-ին՝ Շվեյցարիայում, ապահովում են տեխնիկական ուղին, ըստ որի Իրանի միջուկային ծրագիրը պետք է հավաստագրվի որպես խաղաղ ծրագիր, արագ որոշի, եթե դա այդպիսին չէ, և տա որոշակի ժամանակ՝ համապատասխան հակազդում ցույց տալու համար:
Իրանը մի անգամ չէ, որ ընդգծել էր իր ծրագրի խաղաղ բնույթը, սակայն այսօրվա իրականությունը՝ ազգային և ՄԱԿ-ի պատժամիջոցներով, ընդգծում են միջազգային հասարակության մտավախությունները Իրանի նախկին միջուկային ակտիվության վերաբերյալ: Լոզանի քայլերը վստահության վրա չեն հիմնված: Այն հիմնված է հրամայական պահանջների վրա, որոնք կսահմանափակեն Իրանի միջուկային ակտիվությունը և կապահովեն դեպի այդ ծրագիրը կենսականորեն կարևոր մուտքն ու թափանցիկությունը:
Այս չափանիշների կարևոր մաս են կազմում սահմանափակումները, որոնք էականորեն կավելացնեն այն ժամանակը, որը կպահանջվի Իրանից՝ միջուկային զենքի համար անհրաժեշտ նյութ ստանալու համար, դա սահմանային ժամանակն է, եթե ինչ-որ մեկը որոշի ստեղծել այն: Ընթացիկ սահմանային ժամանակը ընդամենը 2-3 ամիս է:
JCPOA-ից հետո այս ժամանակը կհասցվի նվազագույնը մեկ տարուց մինչև 10 տարի, ինչն ավելի քան բավական է արդյունավետ աշխատանք կազմակերպելու համար: Բանակցություններում քննարկված չափանիշները կփակեն դեպի միջուկային զենք տանող Իրանի 4 ուղիները՝ Արակ ռեակտորում պլուտոնիումի արտադրության ուղին, ուրանի զենքի ստացման երկու ուղիները Նաթանզի և Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտներում և վերջին՝ գաղտնի գործունեության ուղին:
Սկսելու համար Իրանը զենքի համար նախատեսված պլուտոնիումի աղբյուր չի ունենա: Արակ ռեակտորը կվերասարքավորվի և միջազգայնորեն կհավաստագրվի, որպեսզի արտադրի շատ ավելի քիչ պլուտոնում և զենքի համար նախատեսված պլուտոնիում: Ավելացնենք, որ պայմանավորվել են, որ ռեակտորի ամբողջ գործածության ընթացքում օգտագործված միջուկային վառելիքը պետք է երկրից դուրս ուղարկվի: Արակ ռեակտորը ռազմական պլուտոնիումի արտադրության համար օգտագործման ցանկացած փորձ անմիջապես կբացահայտվի:
Բացի այդ, անորոշ ապագայի համար Իրանը հնարավորություն չի ունենա ցանկացած ռեակտորի մշակվող վառելիքից պլուտոնիում հարստացնել, միաժամանակ չի կարողանա հետազոտություններ անցկացնել և զարգացնել վերամշակման գործընթացները: Ոչ մի այլ ծանր-ջրային ռեակտորներ, որոնք հաճախ ասոցացվում են միջուկային զենքի ծրագրերի հետ, չեն պատրաստվելու առաջիկա առնվազն 15 տարվա ընթացքում, իսկ դրա ցանկացած ավելցուկ կվաճառվի: Այս համաձայնագիրը փակում է պլուտոնիումի ուղին:
Ուրանի զենքի ճանապարհը փակելու համար Իրանը պետք է կրճատի և 5000-ի հասցնի Նաթանզի օպերացիոն ցենտրիֆուգերը, որոնց թիվը այժմ հասնում է 20 հազարի, և առաջիկա տասնամյակի ընթացքում նրա միակ ցենտրիֆուգերը կլինի IR-1s-երը, որը Իրանի ամենահին մոդելն է և ավելի քիչ կարողություններ ունի:
Երբ կրճատման հետ համադրմամբ հարստացված ուրանի պաշարները 10 տոննայից հասցվեցին 300 կգ-ի, և հարստացվում են ավելի քիչ, քան 3,7 տոկոս, հարստացման անհրաժեշտ բարձր մակարդակ ունեցող ուրանի կուտակումը առաջին զենքի համար կհամապատասխանի մեր պահանջներին, և կպահանջի առնվազն 10 տարի: Իսկ ամբողջ զենքը պատրաստելը շատ ավելի ժամանակ կպահանջի: Ուրանի պաշարների սահմանափակում կլինի առաջիկա 15 տարում:
Ավելացնենք, որ առնվազն առաջիկա 10-ամյակում չեն լինի R&D՝ ավելի զարգացած ցենտրիֆուգային մոդելներ, որոնք անհրաժեշտ են արտադրության՝ այս մոդելը թողարկելու համար:
Իրանը այլևս չի օգտագործելու Ֆորդոյի ստորգետնյա կայանը՝ ուրանի հարստացման կամ R&D ուրանի հարստացման համար, փաստենք, որ ուրան չի կարելի նույնիսկ բերել այստեղ: Ցենտրիֆուգերի և ենթակառույցների մոտ 2/3-րդը պետք է անհապաղ վերացվեն, և գործող միայն 10 տոկոսից էլ պակաս քանակով ցենտրիֆուգեր են մնացել: Բացի այդ, ժամանակի ընթացքում այս ցենտրիֆուգերը պետք է վերափոխվեն ոչ ուրանականի, և Ֆորդոն կդառնա ֆիզիկական հետազոտությունների և բժշկական իզոտոպային կենտրոն: Համաձայնագիրը վերահսկող կառույցը անմիջապես կպարզի այս օբյեկտի ցանկացած ապօրինի կիրառում:
Չորրորդ ուղու համաձայն, գաղտնի միջոցներից կարող է արտադրվել միջուկային զենքի համար անհրաժեշտ ճեղքված նյութը: Մենք կանխարգելում ենք այդ ճանապարհը՝ աննախադեպ երաշխիքներով և վերահսկողությամբ ոչ միայն ուրանի հարստացման օբյեկտներում, այլ նաև ամբողջ ճանապարհին՝ ուրանի արդյունահանումից մինչև ցենտրիֆուգեր: Ուրանի մատակարարումների շղթայի վավերացումը 25 տարվա ժամկետ ունի:
Իրանն արագ կիրականացնի և ի վերջո կվավերացնի Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (IAEA) պաշտպանության մասին համաձայնագրի Լրացուցիչ արձանագրությունը: Լրացուցիչ արձանագրությունը թույլատրում է ինսպեկցիաները և նմուշներ վերցնելը այնպիսի միջուկային օբյեկտներից, ինչպիսիք են Նաթանզը, Ֆորդոն, Արակը և այլ օբյեկտներում, որտեղ կարող են կասկածներ լինել, որ ապօրինի գործողությունները են տեղի ունենում: IAEA-ին կթույլատրվի նաև շարունակական մշտադիտարկման համար օգտագործել առաջնային տեխնոլոգիաները:
Այս համաձայնագիրը 10, 15, 20 տարվա համար չէ: Սա փուլային երկարաժամկետ համաձայնություն է: Եվ եթե Իրանն արժանանա միջազգային հանրության վստահությանը՝ այս երկարատև ժամանակի ընթացքում, որ նա միայն խաղաղ նպատակի համար է աշխատում, սահմանափակումները փուլ առ փուլ կթուլանան, չնայած նրա պարտավորությունները Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրով և Լրացուցիչ արձանագրությամբ անփոփոխ կմնան անորոշ ժամանակով:
Քանի որ չափանիշներն հայտարարվել են, տեղեկություններ են եղել Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնության վերաբերյալ տարբերությունների մասին: Զարմանալի չէ, որ Իրանը ձգտում է վիճաբանության որոշ առանձին կետերի վերաբերյալ, սակայն չափանիշները նույնն են մնում: Եվ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում Միացյալ Նահանգներն ու բանակցությունների մյուս կողմերը կշարունակեն աշխատանքը Իրանի հետ պաշտոնական համաձայնության համար:
Համարժեք պատասխանի և ոչ մի տարբերակ՝ պատժամիջոցները, դիվանագիտությունը կամ այլ, առանց ջանքերի չեն տրվի: Քերրիի և նրա գործընկերների՝ վերջերս վարած բանակցությունները, որի համաձայնագրի հիմքում ընկած են նաև այլ քաղաքական դրույթներ, համարվում են կարևոր քայլ դեպի ավելի անվտանգ աշխարհ:
Թարգմանությունը՝ Interpress.am–ի








































