Անած շաբաթ թողարկելով iOS 8.3-ի վերջնական տարբերակը՝ Apple-ն արդեն պատրաստել է iOS 8.4 բետան մշակողների համար: Նրա գլխավոր նորամուծությունը լիովին վերանայված «Երաժշտություն» հավելվածն է, հայտնում է hitech.vesti.ru-ն:
i-սարքերի հաստիքային աուդիոփլեյերը դիզայնը փոխել է ավելի ժամանակակիցով: Սեփական փլեյլիստով հիմա կարելի է շապիկներ ընտրել «Ֆոտոժապավենից»: «Արտիստ» դիտման ռեժիմն իլյուստրացված է համապատասխան երաժիշտների և խմբերի պատկերներով: «Ալբոմներ» դիտման ռեժիմից հասանելի է շապիկին մեկ սեղմումով ամբողջ ալբոմի վերարտադրություն:
Բացի դրանից՝ «Երաժշտություն» հավելվածը կհեշտացնի վերջերս գրադարանում ավելացված թրեքների որոնումը: Մինի-փլեյերը մշտապես երևում է հավելվածի բոլոր բաժիններում, այսինքն՝ վերարտադրությունը կառավարելու համար պետք չէ հատուկ էկրան բացել: Նաև ցանկացած էկրանից հասանելի է որոնումը:










































