Իրանցի մասնագետները հետևել են Հյուսիսային Կորեայում ստորգետնյա երրորդ միջուկային փորձարկմանը, որն իրականացվել է փետրվարի 12-ին երկրի հյուսիս-արևելքում գտնվող Փհունգերի զորակայանում:Այս մասին այսօր հայտնել է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրի տվյալներով՝ Իրանը դեռևս անցած տարվա նոյեմբերին էր դիմել Հյուսիսյան Կորեային՝ ստորգետնյա միջուկային փորձարկմանը իր մասնագետների կողմից հետևելու թույլտվության խնդրանքով: Աղբյուրը հայտնել է, որ դրա դիմաց Թեհրանը Փխենյանին վճարել է մի քանի տասնյակ միլիոն չինական յուան:
Ի տարբերություն Հյուսիսային Կորեայի՝ Իրանը հերքում է իր միջուկային ծրագրի ռազմական ուղղվածությունը՝ հայտարարելով, որ զբաղվում է ուրանի հարստացմամբ բացառապես խաղաղ նպատակներով:
Նշենք, որ Փխենյանը միջուկային փորձարկումներ էր անցկացրել 2006 և 2009 թվականներին:











































