Այսօր ՀՅԴ-ն փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ կոչով կդիմի իր շարքերին և մյուս ընտրողներին: Այս մասին երեկ «Հայկական ժամանակի» թղթակցին հայտնել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
Համբարձումյանը հրաժարվել է հայտնել ԳՄ-ի կողմից ընդունված հայտարարության բովանդակությունը: Ենթադրվում է սակայն, որ Հայ հեղափոխական դաշնակցության կոչն ամեն դեպքում կլինի ընդդեմ Սերժ Սարգսյանի:








































