Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Մահափորձերի պատմությունից. մամուլ

«Առավոտը» խմբագրականում գրում է. «Հայաստանում աղմկահարույց, քաղաքականության հետ այսպես թե այնպես կապ ունեցող հանցագործությունները մշտապես անվստահության և կասկածանքի մթնոլորտ են ստեղծում: Մենք չգիտենք, թե ովքեր են կանգնած «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչների հետևում, ոչ ոք չի պատժվել «Մարտի 1-ի» սպանությունների համար՝ չնայած աշխարհիս երեսին չկա մարդ, որը չգիտի, թե ով է կազմակերպել այդ սպանդը: Հայտնի չէ, թե ով է սպանել գնդապետ Վահրամ Խորխոռունուն, փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանին, հարկայինի պետ Շահեն Հովասափյանին, մենք կասկածներ ունենք, որ ճիշտ են գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի և գեներալ Արծրուն Մարգարյանի սպանության պաշտոնական վարկածները:

Հատկապես մահափորձերի նկատմամբ ստեղծվում է այնպիսի մշուշ, որ իրավիճակը դառնում է նույնիսկ փոքր-ինչ զավեշտալի: Օրինակ՝ պաշտոնապես հայտարարվել էր, որ Սմբատ Այվազյանն ուզում է սպանել Արտաշես Գեղամյանին, բայց հետո, հավանաբար, հետ է կանգնել այդ մտքից՝ հաշվի առնելով, թե ինչպիսի ազգանպաստ ելույթներ է պարոն Գեղամյանը ունեցել ԵԽԽՎ-ում: Նույնքան պաշտոնապես հայտնվում էր, որ ոմն Կծան Միշա պատրաստվում էր սպանել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, իսկ պատվիրատուն նախկին նախարար Էդվարդ Մադաթյանն էր («Խուճուճ Էդոն»): Սակայն հետագայում այդ անձնավորությունը ընկերացավ և բարեկամացավ ներկայիս պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհերի») հետ, հիմա հանգիստ գալիս-գնում է Հայաստան, և այդ մեղադրանքը նրան, կարծես թե, ոչ ոք չի հիշեցնում:

Մոտավորապես նույն պատմությունն է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձը: Նախագահի այդ թեկնածուն սկզբում վստահություն հայտնեց, որ ահաբեկչությունն իրականացրել են չեկիստները և ռուսական իմպերիալիզմը, սակայն հետագայում չպնդեց այդ վարկածը: Նախագահի մեկ այլ թեկնածու՝ Վարդան Սեդրակյանը, կարծում է, որ իշխանությունը կասկածում է իրեն՝ չնայած նախաքննության մարմինն այդ կապակցությամբ ձայն չի հանում: Իսկ ինքը՝ էպոսագետը, կասկածում է մասոններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորութամբ: Թե ինչո՞ւ պետք է չեկիստները, իմպերիալիստները, էպոսագետը կամ մասոնները ցանկանային վնաս տալ Պարույր Հայրիկյանին կամ խափանեին ընտրությունների բնականոն ընթացքը՝ ոչ ոք չի կարող ասել: Այս մահափորձի մասին հայտնի է միայն հետևյալը, ահաբեկիչ և թմրամոլ «կաֆելչիկը» (որի զոքանչը, ի դեպ, նույնպես կասկածում է էպոսագետին) Հայրիկյանի վրա մահափորձից հետո եկել էր տուն և ասել կնոջը՝ «Ահա այն նագանը, որից ես կրակել եմ Հայրիկյանի վրա, պահիր այն, խնդրեմ, ձավարեղենի տուփի մեջ, պետք կգա հաջորդ հանցագործությունների համար»: Բայց երբ աչալուրջ չեկիստները (ոչ թե Հայրիկյանի նշած իմպերիալիստական չեկիստները, այլ մերոնք՝ անկախ Հայաստանի ԱԱԾ-ականները) գնացին «կաֆելչիկի» տուն և հարցրեցին՝ «Տիկին, հնարավո՞ր է, որ դուք այստեղ մի նագան ունենաք, և արդոք դա այն նագանը չէ՞, որով մահափորձ էին կատարել նախագահի թեկնածուի դեմ», կինը, բնականաբար, գնաց խոհանոց և ներկայացրեց հանցագործության գործիքը: Այնպես որ՝ ակնհայտ է, որ այդ մահափորձն ամբողջությամբ կբացահայտվի, և հասարակությունը ոչ մի կասկած չի ունենա, որ պաշտոնական վարկածը մեկը մեկին համապատասխանում է իրականությանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում