Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո ԱՆչելոտին չի կարծում է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կայանալիք «Ատլետիկո»-ի հետ խաղը որոշիչ է լինելու ակումբում իր կարիերայի հարցում:
«Չեմ կարծում, որ ապագաս «Ռեալ»-ում կախված է «Ատլետիկո»-ի հետ խաղից: Այն կախված է ընդհանուր մրցաշրջանից: Իսկ այս խաղերը մրցաշրջանի մասնիկն են: Կարծում եմ՝ աշխատանքիս կարելի է գնահատական տալ մրցաշրջանի ավարտին»,- Իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ թիմերի դիմակայության առաջին մրցավեճը կայանալու է այսօր՝ ապրիլի 14-ին՝ «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում, իսկ պատասխան խաղը՝ ապրիլի 22-ին:







































