Ամերիկացի դերասան Սպենսեր Պրետը երկար է մտածել Քիմ Քարդաշյանի ճանաչվածության ֆենոմենի մասին և վերջապես գտել է դրա պատասխանը: Սպենսեր Պրետը կարծում է, որ Քիմն աշխարհի ամենահայտնի պոռնոաստղն է:
Ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչու է Քիմը այդքան ճանաչված: Երբեմն թվում է, որ նա հայտնի է այն մարդկանց շնորհիվ, ովքեր նրան չեն ճանաչում և հետաքրքրվում են, թե ով է Քիմը, ում շուրջն այդքան աղմուկ է բարձրանում: Սակայն դերասանի կարծիքով՝ առանց Քիմ Քարդաշյանի ներկայությամբ պոռնո տեսանյութի, նա այդքան ճանաչվածություն ձեռք չէր բերի: Նա այս մասին խոսել է Yahoo!-ի ներկայացուցիչների հետ: Այն բանից հետո, երբ հրապարակայնորեն հիշել է սեքս-սկանդալի մասին, Պրետը նշել է, որ ոչինչ չունի Քիմի և ընդհանրապես Քարդաշյանների ամբողջ ընտանիքի դեմ: Դերասանը կատակել է. «Դա իրոք թագավորական ընտանիք է: Սակայն նրանք այլ թագավորությունից են: Քիմ Քարդաշյանը Մարսից է, իսկ մենք Երկրից, եթե դուք հասկանում եք, թե խոսքն ինչի մասին է»:
Քիմ Քարդաշյանը և նրա մայրն այս հայտարարություններին դեռ չեն պատասխանել: Քիմի մայրը՝ Քրիս Ջեները, ով նաև ռեալիթի շոուի պրոդյուսերն է, չի սիրում, երբ տղամարդիկ հիշեցնում են Քիմի մասնակցությամբ արված տնայի տեսանյութի մասին: Առավել ևս այն ժամանակ, երբ նրա դուստրը հղի է և ամբողջ ուժերով փորձում է ապագա օրինակելի մայրիկի կերպարը ստեղծել:









































