Friday, 26 04 2024
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների

Ֆրանցիսկոս պապի առաջ գլուխ եմ խոնարհում. Գեորգի Միրսկի

Ֆրանցիսկոս պապն ասաց իր ծանրակշիռ խոսքը: «Ընթացիկ դարում մեր մարդկային ընտանիքն ապրել է 3 զանգվածային և աննախադեպ ողբերգություն»: Եվ նա չվախեցավ օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ այդ ողբերգությունների համար մեղավոր հայտարարելով Օսմանյան կայսրության իշխանություններին, նացիզմին և ստալինիզմին, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի բլոգում գրում է պատմաբան Գեորգի Միրսկին:

Թուրքիայի հայերին պատուհասած աղետն առաջինն էր այդ հանցագործ շղթայում: Ամեն ինչ սկսվեց 1915թ. ապրիլի 24-ի լույս 25-ի գիշերը Ստամբուլի հայ մտավորականության ոչնչացմամբ: Մի քանի ամսվա ընթացքում Թուրքիայի հայերի երկու երրորդը՝ մոտ 1 մլն 300 հազար մարդ անհետացավ երկրի երեսից: Եվ դա դեռ ամենը չէր: Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Օսմանյան կայսրությունում 16-20 մլն բնակչությունից շուրջ 2 մլն-ը հայեր էին: Այսօր Թուրքիայում կա շուրջ 60 հազար հայ: Իշխանությունները հայերին մեղադրում էին ռուսական բանակին օգնելու մեջ և հայերի նկատմամբ իրենց ատելությունից դրդված՝ վերացրին նրանց մշակույթը և կրոնը: 2500 եկեղեցիներից և 450 վանքերից մնացել է միայն 40 եկեղեցի, դրանցից 34-ը՝ Ստամբուլում:

Այս մասին 100 տարվա ընթացքում անթիվ աշխատանքներ են գրվել: Վերջիններից նշեմ անցյալ տարի Փարիզում լույս տեսած Raymond Kevorkian et Yves Ternon, Memorial du genocide des Armeniens գիրքը, շարունակում է Միրսկին: Ամեն ինչ վաղուց ապացուցվել է, ստուգվել, վերաստուգվել: Վերջին աշխատանքներից հարկ է հիշատակել գոնե միայն այն, որ Միչիգանի համալսարանի մի խումբ պրոֆեսորներ միջազգային համաժողով անցկացրին Հայոց ցեղասպանության թեմայով և մի շարք գործեր հրատարակեցին, այդ թվում բարձր գնահատականի արժանացած A Question of Genocide: Armenians and Turks at the End of the Ottoman Empire գիրքը: Նկատենք, որ ամեն տեղ օգտագործվում է «ցեղասպանություն» եզրը: Չի կարելի չհիշել հայկական արմատներով թուրք լրագրող Հրանտ Դինքի գործունեությունը, ով տառացիորեն խիղճ արթնացրեց մի շարք թուրքերի մոտ, որոնց նա դիմեց հասարակ բառերով. «Կար մի ազգ, որին հայ էին կոչում, և այդ ազգը բնակեցնում էր այս հողերը: Ազգն այդ այլևս գոյություն չունի: Իսկ ի՞նչ է պատահել»:

Դինքին թունավորում էին, իշխանությունները նրան մի դատավարությունից մյուսն էին քարշ տալիս. ավարտվեց նրանով, որ 2007թ. նրան սպանեցին օրը ցերեկով՝ «Ագոս» շաբաթաթերթի մուտքի մոտ, որի խմբագիրը հենց նա էր: Եվ հանկարծ տեղի ունեցավ անսպասելին. հարյուր հազարավոր մարդիկ՝ թուրքեր և հայեր, քայլում էր նրա դագաղի ետևից՝ վանկարկելով. «Մենք բոլորս Հրանտ Դինք ենք: Մենք բոլորս հայ ենք»:

Մի անգամ Հրանտ Դինքն ասել է, որ երկու ժողովուրդներն էլ հիվանդ են. «Հայերը տառապում են ցավից, թուրքերը՝ պարանոյայից»: Ցավը ավելի հեշտ է հասկանալ, իսկ պարանո՞յան: Ցավոք, ոչ միայն Թուրքիայի իշխանությունները, այլև, ըստ հարցումների, բնակչության մեծ մասը, հավատում է, որ հայերը, ինչպես և թուրքերը, պարզապես ռազմական գործողությունների զոհ են դարձել, ոչ մեկ դիտավորյալ կերպով հայերին չի սպանել, իսկ զոհերի թվերը՝ ընդհանրապես զառանցանք է, շարունակում է Միրսկին:

Որքան ծանոթ է այս ամենը: Ուրբաթ ТВЦ հեռուստաալիքով «Ձայնի իրավունք» հաղորդումն էր՝ նվիրված Ստալինի հանրահայտության պատճառների վերհանմանը: Բացի զզվանքից՝ ուրիշ ի՞նչ կարող էր արթնացնել վաղուց և լիարժեք կերպով ամոթի և խղճի վերջին կաթիլը կորցրած պատմաբանները, լրագրողների և պրոֆեսորների՝ անհեթեթության հասնող բարբաջանքը, ովքեր հանդգնորեն թքում են հանգուցյալների, ստալինյան ահաբեկչության զոհերի ուղիղ հոգու մեջ: Բայց դե դրանցից ինչ սպասես… իսկ այ ժողովու՞րդը, հասարակ մարդի՞կ:

Մի՞թե հավատում են, որ հենց այդպես էլ եղել է, որ Ստալինը ոչնչացրել է ժողովրդի թշնամիներին, «5-րդ շարասյունը», այլապես պատերազմում չէին հաղթի: Հավատում են, որ 1937-38թթ. 682 հազար գնդակահարվածները օտարերկրյա հետախուզության գործակալներ էին, և պատերազմը հաղթել են միայն նրա շնորհիվ, որ ստալինյան դահիճները այն աշխարհ ուղարկեցին զինծառայողների 87 %-ին՝ սկսած դիվիզիայի հրամանատարներից մինչև ավելի բարձր, գրում է Միրսկին:

Ինձ միշտ անհանգստացրել է այն հարցը, թե ինչու մարդիկ, և ոչ միայն մեր երկրում (օրինակ, թուրքերը, խնդրեմ) այդքան վախենում են ընդունել իրենց սխալները և իրենց ղեկավարության (այդ թվում 100 տարի առաջ մահացած) հանցագործությունները: Ինչու՞ են այդքան ծանր տանում, տառապում, երբ նրանց պատմում են իրենց երկրի ղեկավարների չարագործությունների մասին. կարելի է կարծել՝ այդ ամբողջ մղձավանջի պատասխանատվությունը դրվում է նրանց սեփական նախապապերի վրա: Ինչու՞ նույնիսկ Իվան Ահեղի և Պետրոս Առաջինի գազանությունների մասին ավելի լավ է լռել, այլապես կստացվի այնպես, որ ռուս ժողովուրդը բաղկացած է դահիճներից և տանջահարներից: Կատարյալ հիմարություն. չէ՞ որ հենց այդ ժողովրդին, քո՛ ժողովրդին են խոշտանգել և մահապատժի ենթարկել թագավորները, վոյեվոդաները, ներքին գործերի նարկոմները: Այսինքն դա կարևոր չէ, իսկ կարևորը պետության հեղինակությունը չխաթարե՞լն է, հեգնանքով գրում է Միրսկին: Կրկնակի հիմարություն: Չէ՞ որ ամբողջ աշխարհում ամեն ինչ գիտեն, և եթե շարունակենք բթամտորեն փնթփնթալ, օրինակ, որ դեռևս հայտնի չէ, թե ով է Կատինում գնդակահարել լեհ սպաներին, դա նշանակում է փրկել Ռուսաստանի պատի՞վը:

100 տարի է անցել Թուրքիայի հայերի ողբերգությունից,, վաղուց արդել մարդասպանների ոսկորները փտել են, քաղաքական վարչակարգը փոխվել է. հարց է առաջանում՝ այդ դեպքում ի՞նչ կկորցնեն ժամանակակից թուրքերը, եթե ազնվորեն խոստովանեն ամբողջ աշխարհի առաջ, որ իրենց կառավարիչները խաղաղ բնակիչների ծով արյուն են թափել: Մի՞թե հասկանալի չէ, որ ժողովրդի պատվին ու արժանապատվությանը և պետության հեղինակությանը վնաս հասցվում է հենց այն ժամանակ, երբ բթամտորեն և չարախնդորեն հերքվում է այն, ինչն առանց դա էլ վաղուց աշխարհին հայտնի է:

Հանելուկ հոգեբանների համար: Մնում է միայն կրկնել մի անգամ «Էխո»-ի համար իմ կողմից մեջբերված Գյոթեի խոսքը «Քանի դեռ ժողովուրդն այդքան հիմար է, սատանան կարիք չունի խելացի լինելու»:

Իսկ Ֆրանցիսկոս պապի առաջ գլուխ եմ խոնարհում: Ճիշտ նշանակետին դիպավ, տեղում մեխեց 20-րդ դարի բոլոր գլխավոր մարդասպաններին՝ և երիտթուրքերին, և՛ Հիտլերին, և՛ Ստալինին, եզրափակում է Միրսկին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում