Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսը խոսել է իր ապագայի մասին, տեղեկացնում է AS-ը:
«Ես միշտ զգում էի, որ թիմն ինձ աջակցում է: Ես հոգեբանորեն ավելի ուժեղ եմ դարձել, և շարունակում եմ առաջընթաց գրանցել վնասվածք ստանալուց հետո:
«Էյբար»-ի դարպասը խփած գոլը երջանկացրեց ինձ: «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում գոլ խփելն անհավանական է:
Չեմ պատրաստվում լքել թիմը: Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Ռեալ»-ում: «Արքայական ակումբ» եմ տեղափոխվել 13 տարեկանում: Հիմա ես 22 տարեկան եմ և ցանկանում եմ թիմը լքել 40 տարեկան հասակում»,- հայտարարել է Խեսեն:







































