Apple ընկերությունը պատենտային հայտ է ներկայացրել բջջային սարքերի լուսանկարների որակը բարձրացնող տեխնոլոգիայի համար, հաղորդում է AppleInsider-ը:
Բջջային սարքերը թույլ չեն տալիս կիրառել օպտիկական համակարգեր, որոնք հասանելի են լուսանկարչական սարքերում, այդ պատճառով արտադրողները ստիպված են լինում տարբեր հնարքների դիմել`որակյալ լուսանկարներ ստանալու համար:
Apple-ի պատենտում նկարագրված մեթոդը ենթադրում է, որ լուսանկարելու համար ծրագրի գործարկումից հետո սարքը սկսում է հատուկ բուֆերում պահել ֆոտոսենսորից ստացված պատկերները: Այն բանից հետո երբ օգտատերը սեղմում է կոճակը, բուֆերից լուսանկարները դուրս են բերվում և պահվում է լավագույն որակի լուսանկարը:
Ինչպես նշում է AppleInsider-ը, Apple-ի պատենտը կարող է կիրառվել նոր մոդելի սմարթֆոններ և պլանշետներ ստեղծելուց հետո:











































