Thursday, 02 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Աշխատակիցների հետ լավ վարվելու Google-ի գաղտնիքները. The Huffington Post

NEW YORK – «Մարդկանց մեծամասնությունը ներքաշված է աշխատանքի մեջ, բայց այդպես չպետք է լինի»:

Սա Լասլո Բոքի կարծիքն է, որը գլխավորում է մարդկանց գործողությունները Google-ում, ընկերություն, որը վերահսկում է ամբողջ աշխարհում 70 գրասենյակների ավելի քան 50.000 աշխատողներին: Նրա գիրքը, «Աշխատանքային Օրենքները. դատողություններ Google- ի ներսից, որոնք կվերափոխեն այն, ինչով ապրում ենք ու առաջնորդվում»,լույս կտեսնի երեքշաբթի:

Գիրքը խորհուրդներ է տալիս ընկերություններին, որոնք ինչ-որ ձևով նման են Google-ին: Օրինակ, առաջարկում է աշխատակիցներին տրամադրել տարբեր տեսակի առավելություններ, որոնք էլ տեխնոլոգիական հսկային հայտնի են դարձրել. տալ անվճար ճաշեր և խորտիկներ կամ սկուտերներ, ինչպես անում է Google-ի ութերորդ պողոտայի գրասենյակը, որպեսզի իր աշխատողներն արագ հասնեն աշխատանքի վայր:

The Huffington Post-ի հետ զրուցելիս Բոքը խոսել է Google- ի աշխատողների փիլիսոփայության մասին, ինչպես աշխատանք ստանալ ընկերությունում, որը հետևողականորեն համարվում է լավագույն աշխատավայրերից մեկը:

Google- ը լավ է վերաբերում աշխատողներին և որո՟նք են այն մի քանի զարմանալիառավելությունները, որոնք ցանկացած փոքր ընկերություն կարող է անել:

Կարող է տարօրինակ հնչել, բայց դա վերաբերում է նախածննդյան և հետծննդյան արձակուրդին: Մենք հինգ ամիս լրիվ վճարում ենք աշխատավարձը, պարգևավճարը: Եթե ​​դուք ունեք 10 կամ 20 աշխատակից, կարող եք դա անել:

Մենք 12 շաբաթվա աշխատավարձ էինք վճարում կանանց, այժմ վճարում ենք նաև տղամարդկանց: Նման ծրագիր ունենք հայրության արձակուրդի և միասեռ ծնողների համար: Առաջին հայացքից դուք կորցնում եք աշխատողի արդյունավետ ժամանակի երկու ամիսը: Բայց ինչ-որ մեկը կարող է լրացնել այդ պարապուրդը:

Ո՟րն է աշխատողներին լավ վերաբերվելու գործնական հիմնավորումը:

Խնդիրը հետևյալն է. դուք լավ եք քնում գիշերը, երբ մարդկանց վերաբերվում եք այնպես, ինչպես կցանկանայիք, որ ձեզ վերաբերվեն: Մինչև հիմա դուք դրան հասել եք մարդկանց վրա գոռալով ու խիստ կառավարումով: Այն ինչ անում են Google- ի աշխատակիցները, ներառում է դիսկրեցիոն ջանքեր:
Աշխատողին պահելուն ուղղված քայլերն աներևակայելի բարձր են: Այդպես է եղել ընկերության ստեղծման պահից:

Որևէ՟ խորհուրդ ունեք տալու Walmart կամ McDonald – ի նման ընկերությանը, որտեղ կանհերթափոխով աշխատողներ և քիչ են դիսկրեցիոն ջանքերը:

Ես չգիտեմ այդ ընկերությունների մասին, բայց գիտեմ, որ եթե մարդկանց լավ վերաբերվեք և նրանց ազատություն տաք, նույնիսկ փոքր ազատություն, նրանք զարմանալի գործեր կարող են անել: Այս պահին ես պատկերացում չունեմ, թե Google- ում ինչ պետք է անենք, որ զարմացնենք աշխատողներին:

Եթե ​​դուք ավանդական ընկերություն եք, ծառայողական ընկերություն, կարող եք ստեղծել առաջարկությունների արկղ: Եվ ասեք, որ ամսվա վերջում մենք տեղադրելու ենք 200 դոլար լավագույն առաջարկն իրականացնելու համար: «Դա զարմանալի է: Մինչ այդ ոչ ոք երբևէ չի հետաքրքրվել, թե ես ինչ եմ մտածում»: Ահա թե որտեղից պետք է սկսել:

Արդյո՟ք մարդիկ անընդհատ հարցնում են, թե կարող են աշխատանք ստանալ այստեղ:

Շաբաթը երեք կամ հինգ անգամ: Վերջերս շատացել են: Այսօր այդպիսի արդեն մեկ տասնյակ մարդ գիտեմ:

Ի՟նչը կարող է մարդուն զրկել աշխատանք ստանալու հնարավորությունից:

Չկան խիստ և արագ կանոններ, սակայն կան մի քանի պարզ բաներ, օրինակ վրիպումները ձեր ռեզյումեում: Բացառությամբ, եթե դուք տեղացի թեկնածու չեք: Եթե ​​դուք ֆրանսիացի եք և վրիպումներով եք դիմում, դուք կորակազրկվեք: Եթե ​​դուք բրիտանացի եք և դիմում եք Ֆրանսիայում ֆրանսերենով, անհանգստանալու հարկ չկա:

Եղել են քոլեջի մասնագիտություններ, որոնց ուրիշ աչքով ենք նայել: Մենք ուշադրություն ենք դարձրել, թե ինչ դպրոց եք հաճախել: Այլևս դա չենք կիրառում:Պարզել ենք, որ այդ ձևով հնարավոր չի կանխատեսել արդյունավետությունը: Կարևորը կանխատեսող հարցեր կազմելն է:

Կարող ե՟ք ինձ հարցազրույցին հարմար հարց տալ:

«Ցույց տվեք մի օրինակ, երբ լուծել եք ինտելեկտուալ դժվար խնդիր»: Ես գրի եմ առնում հարցը, ձեր պատասխանը և իմ գնահատականը: Աշխատանքի տեղավորման հանձնաժողովն էլ որոշում է արդյոք ձեր պատասխանը  ցուցադրում է ձեր հմտությունը: Նրանք պետք է իմանան նաև իմ մասին, որպես հարցազրույց վարողի: Ստանում ենք արձագանքները և ընդունում լավ թեկնածուին:

Google- ում  յուրաքանչյուրը կարող է գնահատել իր ղեկավարին: Ինչպե՟ս եք կարողանում դակարգավորել:

Դա և հրաշալի է և սարսափելի: Տարին երկու անգամ մենք հարցում ենք անցկացնում, որը ներառում է ղեկավարի վերաբերյալ 10-15 հարց: Մենեջերներն էլ տեսնում են, թե աշխատողների քանի տոկոսն է բարյացակամ, չեզոք կամ անբարյացակամ: Կա մեկնաբանությունների համար հատուկ տեղ, որոնք կարող եք ուղարկել ձեր կառավարչին կամ ավելի բարձր ղեկավարին:

Աշխատակիցը վախենալու առիթ չունի, քանի որ պահվում է անանունության սկզբունքը: Դա նշանակում է, որ կարող եք ասել ինչ ցանկանում եք, անկեղծ լինել: Մենեջերի համար էլ սարսափելի չէ, քանի որ այն ուղղակիորեն կապ չունի վճարման ու առաջխաղացման հետ: Դա պարզապես զարգացում է և ոչ թե սպառնալիք:

Այսպիսով, որո՟նք են ձեր թերությունները:

Հիմնականը հետևյալն է. ես ընդամենը 70-80%-ով եմ նպաստում իմ թիմին, հստակ իմանալով ինչ ակնկալել նրանցից: Ես շատ հարցեր եմ կարգավորել. ոգեշնչել եմ առաջնայնությունը, նպաստել լավ որոշումների կայացումը և օգնել լինել ընդգրկուն առաջնորդ:

Ես հետևում եմ ձեզ: Ի՟նչ եք պատրաստվում անել:

Դե, ես կատարելագործվում եմ, շարունակում եմ աշխատել ինձ վրա, խոսում եմ թիմիս հետ: Հաճելի է հայտնել, որ չեմ պատրաստվում աշխատանքից ազատել ցածր միավորի պատճառով: Լավ է, որ դրա համար ճիշտ դրդապատճառներ լինեն:

Արդյո՟ք Google-ը հոգի ունի: Մի գուցե դրանից է բխում աշխատողների հետ լավ վերաբերմունքը:

Ոչ, ընկերությունները մարդիկ չեն: Դրանք հոգիներ չունեն: Դրանք անմահ են և ընդմիշտ կլինեն: Բայց մարդիկ հոգիներ ունեն: Ընկերություններն էլ մարդկանցից են կազմված և շատերը դա չեն մոռանում:

 

Թարգմանությունը՝ Interpress.am

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում