«Փետրվարի 13-ը մենք անվանում ենք «սիրեկանների օր», քանի որ զուգընկերոջը դավաճանող մարդկանց մեծամասնությունը փորձում է նախօրոք գնել նվերները և հանձնել իր սիրեկանին կամ սիրուհուն: Դա շատ հարմար է և կասկածներ չի հարուցում պաշտոնական ընտրյալի մոտ: Այդ օրերին էլ բացահայտվում են զույգերի միջև կանգնած «ավազակները»,- ասել է «Stilettos» հետախուզական գործակալության տնօրեն Քեթրին Սմիթ-Տորեսը:
Փետրվարին նման մարդիկ այնքան զբաղված են լինում նվեր ընտրելով՝ ձգտելով չհանդիպել ծանոթների, որ ուշադրություն չեն դարձնում իրենց քայլ առ քայլ հետևող մարդուն:
Խուզարկուներին հաջողվում է ոչ միայն հետևել դավաճանի երթուղուն, այլև տեսնել նվեր ընտրելու ընթացքում նրա «պատահական» ձեռքբերումները:
Գործակալության տնօրենը սիրահարներին կոչ է անում ուշադիր լինել ոչ միայն տոնական, այլև սովորական օրերին։








































