Եվրոպայի միասնականությունը դարձավ նացիզմի հանցագործությունների, Օսվենցիմի և Բուխենվալդի պատասխանը՝ գրում է Korrespondent.net-ը:
Այս մասին ասել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը՝ ապրիլի 12-ին ելույթ ունենալով Վեյմարի տոնակատարությունների ժամանակ՝ նվիրված Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարից կալանավորների ազատ արձակման 70-ամյակին:
Նա հստակեցրել է, որ միացյալ Եվրոպան հիմնվում է հիմնական արժեքների վրա՝ ազատության, ժողովրդավարության և մարդու անքակտելի իրավունքների: «Դա չի կրկնվի» երդումը և նացիզմը վերապրած մարդկանց հավատը առ այն, որ կարելի է ավելի լավ աշխարհ կառուցել, «մեզ համար պետք է էթիկական ուղեցույց լինեն այսօր և բոլոր ժամանակներում»՝ ասել է նա:
Շուլցը հայտարարել է, որ հաղթանակից 70 տարի անց էլ քսենոֆոբիան իր ծիլերն է արձակում Եվրոպայում:









































