Thursday, 02 07 2026
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է

Անժելա Սարգսյանին հայհոյողները Քիմին չեն հայհոյում, որովհետև նա փող և «քաշ» ունի. Շպռոտ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Շպռոտը:

-Շպռոտ, այս օրերին Հայաստանում է Քիմ Քարդաշյանն իր ընտանիքի հետ։ Հանրության կարծիքը նրանց այցի վերաբերյալ խիստ հակասական է, թեև մեծամասամբ դրական են գնահատում։ Լոս Անջելեսում եք, որտեղ հայկական շոու բիզնեսի շատ ներկայացուցիչներ են հաստատվել։

-Իմ կարծիքը շատ խճճված է։ Նախ պետք է նշեմ, որ ես շատ սիրում եմ նրանց, կապ չունի եկել են Հայաստան, թե ոչ։ Ես Քարդաշյաններին շատ սիրում եմ և հարգում։ Քիմին համարում եմ շատ հետաքրքիր աղջիկ, բիզնես լեդի։ Իսկ ինչ վերաբերում է նրա՝ Հայաստան կատարած այցին, շատ բարձր եմ գնահատում, քանի որ նրա համար այս քայլն անելը հեշտ քայլ չէ, իրոք ամբողջ աշխարհը խառնվել է իրար և ինքը շատ մեծ քայլ է անում, և շատ մեծ դեմք է։ Որքան էլ նրան պոռնոաստղ ենք ասում, նա իրականում դեմք է, «քաշ» ունի այս աշխարհում։ Եվ եթե ինքը որոշել է հենց հիմա դիմի այս քայլին, երբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, սա իմ կողմից շատ ողջունելի է։ Պատկերացրեք, որ այստեղ էլ նրա նկատմամբ նեգատիվ վերաբերմունք չունեն։ Ինձ թվում է՝ Հայաստանում նրա նկատմամբ ավելի շատ էր նեգատիվ վերաբերմունքը, քանի որ ինչ ասես չէին ասում, բայց ի զարմանս ինձ մեր հայերի բնավորությանը շատ նման, հենց դիմացից տեսնում են, միանգամից բոլորի վերաբերմունքը, չգիտես ինչու, փոխվում է։ Բա ո՞ւր կորան հայհոյանքները, որ Քիմի հասցեին էին հնչեցնում, կամ Անժելա Սարգսյանի հասցեին են այսօր հնչեցնում, բայց ինչ է Քիմը փող ունի այսօր, իսկ մեր ազգի համար փողը շատ կարևոր նշանակություն ունի։ Ինչ է թե փող ունի և սիրուն աղջիկ է, իրեն այսօր այսպես ընդունեցին, ինչն ինձ համար ողջունելի է։ Երբ նայում եմ, թե ինչպես են մեր ոստիկանները և կարմիր բերետավորներն ընդունում Քիմին, հպարտանում եմ, քանի որ իրեն ընդունեցին այնպես, ինչպես ինքն արժանի է։

Միանշանակ բարձր եմ գնահատում Քիմի Հայաստան կատարած այցը, ավելին՝ ինքը սա արել է և այս քայլը շատ դժվար է իր համար։ Բայց ինքն արել է հանուն իր հոր, իր պապերի, ամուսնուն էլ վերցրել բերել է։ Դուք գիտեք Քանյե Ուեսթի համար հե՞շտ է Հայաստանում ման գալը, միակ սև մարդն է Հայաստանում, մանավանդ մեր ժողովուրդը ռաբիս է։ Ես ողջունում եմ։

Ինչ վերաբերում է այստեղ արձագանքին, այստեղ նրա կատարած այցը հայերը միանշանակ դրական են ընդունում, որովհետև այստեղի հայերը հասկանում են, որ ինքը քաշ ունի աշխարհում։ Ամերիկացիների պետքն էլ չի, ինչպես միշտ։ Իր ֆանատները բնականաբար իմացան որտեղ է Հայաստանը, որ ցեղասպանություն է տեղի ունեցել։ Համացանցով տեսաք, թե ինչ է կատարվում, բայց այս ամենը չի քաղաքականացվում, բայց իմ կարծիքով, չի էլ քաղաքականացվի։ Ըստ իս՝ այս այցով լուրջ փոփոխություններ չեն լինի, բայց այն, որ աշխարհն իմացավ, դա ավելի ուժեղ է, քան պետական այրերը եթե որոշեն ընդունել։

-Այսինքն՝ Ցեղասպանության ճանաչման հարցում շոու բիզնեսի համաշխարհային աստղի այցը չի կարո՞ղ ազդեցություն ունենալ։

-Ինձ չի թվում, որ կարող է որևէ մեկն ազդեցություն ունենալ, միայն ժողովուրդը կարող է ազդեցություն ունենալ։ Այսինքն՝ ամբողջ Ամերիկայի ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, որ պետությունը դա ընդունի, իսկ Ամերիկայի ժողովրդի պետքն էլ չի, Ամերիկայի ժողովրդին միայն պիցան և համբուրգերներն են պետք։ Այսինքն՝ Քիմը շատ լավ քայլ արեց, շատ մարդիկ իմացան այդ մասին, բայց ինձ չի թվում, թե որևէ դրական փոփոխություն կարող է լինել մեր օգտին, ես դրան չեմ հավատում և չէի ուզենա, որ նեգատիվ թվար վերաբերմունքս։

Քիմին շատ սիրում են, այսօր հետևում նրա Հայաստան կատարած այցին, շատ կուզենայի ես էլ այս պահին Երևանում լինեի և տեսնեի, թե ինչ է կատարվում այդտեղ։

-Այստեղ մի խումբ էլ նրա այցի դեմ ակցիա է կազմակերպում, քննադատում կառավարությանը, որ ընդունեցին Քիմին։

-Ճիշտն ասած, մեր ժողովուրդը սիրում է այդպիսի ակցիաներ անել։ Ավելին՝ Քիմը ոչ միայն իր հայտնի տեսանյութով դարձավ հայտնի, այլ խելացի աղջիկ է, խելացի բիզնեսմեն է։ Իսկ ակցիա հայերը սիրում են, թող անեն, եթե բողոք ունեն, ասելիք ունեն, թող բարձրացնեն։

Իմ կարծիքով, երբ 100 տարի մենք անընդհատ բարձրաձայնում ենք Ցեղասպանության մասին, ինչ-որ տեղ մենք ամբողջ աշխարհին ասում են, թե թուրքերը որքան ուժեղ են եղել։ Իմ կարծիքով, մենք չպետք է ներկայանանք ողբի կերպարով։ Ծիծեռնակաբերդում արված նկարները, երբ կանայք ծիծաղում են և քննադատում են, թե ինչու են այդ կանայք ծիծաղում, բայց ես այնքան ուրախ եմ, որ մեր կանայք ուրախ դեմքով էին, տխուր դեմքով չէին կանգնած իբր հարգանքով, միշտ չէ, որ տխուր դեմքն է ցույց տալիս քո հարգանքը կորստի նկատմամբ։ Բավական է, որքան լացեցինք և ասացինք, որ մեզ սպանել են, Ցեղասպանություն է եղել, սա է եղել, նա է եղել։ Իմ տատիկին էլ են սպանել, չկա ընտանիք, որ զոհ չի ունեցել, բայց երբ ամեն անգամ մենք ասում ենք, որ մենք Ցեղասպանություն ենք ունեցել, մենք ամեն անգամ կարծես թե ընդգծում ենք, թե թուրքերը որքան ուժեղ են եղել, որ մեզ կոտորել են։ Ինձ թվում է եկել է ժամանակը, որ մենք թափ տանք մեր վրայից այդ վիրավորանքը և գնանք առաջ, և ցույց տանք, որ մենք այսօր ուժեղ ենք, և ոչ ոք մեզ չի կարող կոտրել։ Ես այս ոգով կուզեմ առաջ շարժվենք, ոչ թե նեղվածությամբ, հողեր  պահանջելով, մենք հարյուր տարի է գոռում ենք դրա մասին, ես էլ եմ գոռում բոլորի հետ, բայց կարծում եմ, եկել է  ժամանակը, որ մենք մեր վերաբերմունքն այդ ամենի նկատմամբ փոխենք։ Նույնիսկ պարտությունն ընդունենք բաց ճակատով, հետո ի՞նչ…լինում է, որ մարդիկ պարտվում են։

-Լավ, արդյոք պահանջատիրություն չպետք է լինի՞։

-Մենք  միշտ պահանջատիրական վիճակի մեջ ենք եղել, եթե ձեզ թվում է, որ մենք այս հարյուր տարին միայն լացել ենք, ոչ, մենք նաև պահանջել ենք։ Բայց երբ դու ընկնում ես պահանջատիրական էներգետիկ վիճակի մեջ, որ սկսում ես ինչ-որ մեկից պարտք պահանջել, մանավանդ, որ այդ ինչ-որ մեկը քեզանից շատ հզոր է և քեզ բանի տեղ չի դնում, դու ավելի ես կոտրվում, քանի որ դու պահանջում ես, բայց քեզ լսող չկա։ Դրա համար ավելի լավ է դու ցույց տաս, որ դու այնքան կաս, որ իրենք բերեն հոժարակամ տան։ Դա պետք է լինի քո վերաբերմունքը, որ դու այդքան կաս, որ դու ունես, որ դու չես պահանջում։ Դարեր շարունակ պատերազմներ են եղել և երկրներ են գրավվել, բայց մարդիկ թափ են առել և քայլել են առաջ, մենք մեր կյանքում էլ կորուստներ են ունենում, հարազատներ ենք կորցնում, բայց հետո Աստծուց չենք պահանջում, որ հետ բերի։ Իհարկե, կոպիտ օրինակ եմ ասում, բայց մենք պետք է մի փոքր պոզիտիվ լինենք, թափ տանք մեր վրայից այդ խեղճուկրակ բնավորությունը և ցույց տանք, որ մենք դեմք ենք։ Անընդհատ թուրքերին ասելով մեզ սպանել եք, մեզ մորթել եք, հարյուր տարի շարունակ մեծարել ենք թուրքերին, չի կարելի։ Մենք պետք է ցույց տանք, որ մենք ուժեղ ենք նույնիսկ առանց մեր սիրելի Անիի և Էրզրումի։ Անգամ երբ նրանք այդ ամենը վերցրել են, և դա ցավ է  մեզ համար։ Գուցե ասածներս աբսուրդ թվան ձեզ համար, բայց ես հոգնել եմ արդեն այս ամենից։ Հիմա Քիմն էլ այս քայլով ցույց տվեց, և ես ողջունում եմ, որ նա այդ քայլն անում է, և քարտեզի վրա ցույց է տալիս, որ Հայաստան կա։ Բայց մենք պետք է առաջ նայենք, ինչ-որ տեղ էլ ըդնունենք, որ մենք պարտվել ենք, և չմեծարենք թուրքերին, չասենք, որ հզոր պետություն է։ Գիտե՞ք, ինչու է հզոր պետություն, որովհետև ինքը սպանում, մորթում է, երկրի երեսից վերացնում է, իսկ մենք քրիստոնեությունն ընդունեցինք, և ասացինք, որ մենք բարի ենք, չենք կարող սպանել։ Մենք էլ իրենց նման պետք է լինենք, եթե մեզ կոտորեցին, մենք էլ պետք է կոտորենք, մենք «դուխով» պետք է լինենք, ամբողջ աշխարհն այդ «դուխի» վրա է, ոչ թե  ներողամտության, իսկ մենք շատ ներողամիտ ենք, թույլ ենք, մեզ զոհի տեղ ենք դնում, չի կարելի  լացել, բավական է ինչքան լացեցինք։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում