Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Իրան-Արևմուտք համաձայնությամբ Հայաստանի արդյունաբերության համար նոր հնարավորություններ են ստեղծվում

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Ժնևի CIMERA կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքական վերլուծաբան Վիգեն Չետերյանի հետ:

-Պարոն Չետերյան, Իրանի և «Վեցնյակի» միջև համաձայնության ձեռքբերումը շատերը պատմական են որակում։ Այս առումով, Դուք ի՞նչ հեռանկար եք տեսնում Հայաստանի ու տարածաշրջանի համար։

-Անշուշտ, սա շատ կարևոր զարգացում  է։ Այն վտանգը, որ Արևմուտքը կարող էր հարվածել և պատերազմական գործողություններ սկսել Իրանի դեմ, հիմա չեզոքացվել է։ Իրանի նկատմամբ պատժամիջոցները պետք է հանվեն, ինչը շատ-շատ դրական զարգացում է։ Ներկայումս պետք է շատ զգույշ լինել, քանի որ Իրանը հիմա մխրճված է նաև Սիրիայում ու Իրաքում ընթացող պայքարների մեջ։ Դրա համար դեռ վաղ է այս ձեռքբերված համաձայնությունով համարել, թե հեղափոխական փոփոխություններ կբերի Իրանի համար։ Իհարկե, հայ-իրանական հարաբերությունների առումով սա դրական զարգացում է, բայց կան նաև սահմաններ։

-Իսկ հնարավո՞ր է, որ այս զարգացումների արդյունքում տարածաշրջանում նվազի Ռուսաստանի դերը։

-Դեռ շատ վաղ է նման բան կանխատեսելու համար, քանի դեռ ողջ տարածաշրջանը հսկայական պայքարի առջև է և այնտեղ կան դաշնակիցներ, որ հատուկ ճակատի առումով դաշնակիցներ են, սակայն այլ հարցերում հակասություններ ունեն։ Օրինակ` Արևմուտքը, ԱՄՆ-ն ու Իրանն այսօր միջուկային զենքի շուրջ համաձայնության են եկել, դաշնակից են Իրաքում, սակայն պայքարի մեջ են Եմենում։ Դրա համար պետք է եզրակացություններ անելիս շատ զգույշ լինել։ Ամբողջ տարածաշրջանը՝ Միջին Արևելք, Կովկաս, Թուրքիա, մշտական պայքարի բովում է, որտեղ մշտական դաշնակիցներ չկան, որտեղ ամեն մշտական խաղացող ունի իր շահերը, որոնք չեն կիսում մյուս կարևոր երկրները։

-Հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա, հնարավո՞ր է Մոսկվան որոշակի խոչընդոտող դեր խաղալ հայ-իրանական հարաբերությունների զարգացման համատեքստում, որոնք կարող են մեծացնել Հայաստանի անկախության աստիճանը։ Ի վերջո, ի՞նչ կարող է այս վիճակում քաղել Հայաստանը։

-Հայ-իրանական գազամուղի հարցում Ռուսաստանն արդեն ժամանակին բավական բացասական դեր է ունեցել։ Մասնավորապես, Մոսկվան դեմ է եղել, որ Իրանից Հայաստան մտնող գազամուղն ունենա տարանցիկ հնարավորություններ։ Չեմ կարծում, թե ՌԴ-ի դերը Հայաստանի նկատմամբ, թե ռուս-իրանական հարաբերությունները մեծ փոփոխություններ կրած լինեն։ Ռուս-իրանական ռազմական համագործակցությունը շարունակվելու է, քանի որ Իրանն այլ հնարավորություններ չունի։ Թեև Իրանը Արևմուտքի հետ համաձայնության եկավ միջուկային ծրագրի շուրջ, սակայն Իրանը ռազմական համագործակցության առումով կախվածության մեջ է Մոսկվայից։

-Այս համաձայնությունից հետո արևմուտքում Իրանի համար ի՞նչ հնարավորություններ են բացվում, որքանո՞վ կարող է ավելի ազատ գործել իր տնտեսությունը զարգացնելու առումով։

-Նախ, վերացել է ավելի քան 10 տարի շարունակվող վտանգը, որ Արևմուտքը կարող է հարվածել Իրանին։ Երկրորդ՝ հիմա Իրանը կարող է շատ ավելի ազատ տնտեսական ու ֆինանսական գործարքների մեջ մտնել աշխարհի հետ։ Իրանի ամբողջ ենթակառուցվածքները, որոնք խեղդված էին վերջին տարիներին Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների պատճառով, այդ կապանքներն այլևս չկան։ Այդ պատժամիջոցները հանելու դեպքում Իրանի տնտեսությունը կարող է ազատ շնչել, ֆինանսական հոսքերը կավելանան և այլն։

-Այդ ամենը հաշվի առնելով, ի՞նչ նոր հեռանկարներ են բացվում հայ-իրանական հարաբերություններում։

Հայաստանում մի շարք արդյունաբերական կառույցներ չէին կարողանում համագործակցել Իրանի տնտեսական շրջանակների հետ, ու հիմա այդ կապանքները վերանալու են, հետևաբար, Հայաստանի արդյունաբերության համար նոր հնարավորություններ են ստեղծվում։ Իրանը հսկայական մեծ շուկա է, այնտեղ մեծ հնարավորություններ կան և եթե Հայաստանն ունենա իր արդյունաբերությունը զարգացնող, արտահանմանն ուղղված քաղաքականություն, կարող է իր համար նոր հեռանկարներ ստեղծել։ Բայց դա կախված է նաև Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակից։

-Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք, որ դա կախված է նաև ՀՀ ներքաղաքական խնդիրներից։

-Հայաստանի ներքին քաղաքականությունն առնվազն վերջին 10 տարիների ընթացքում խեղդել է իր արտահանման քաղաքականությունը՝ դրամական, ֆինանսական ու ներմուծման քաղաքականությամբ։ Հայաստանի վերնախավն իր շահը տեսնում էր ոչ թե արտահանումը զարգացնելու մեջ, որը նոր աշխատատեղեր կարող է ստեղծել, այլ ներմուծման մեջ։ Այդ քաղաքականությունը վերանայելու համար Հայաստանն այսօր լուրջ առիթ ունի։

-Կարծում եք եթե Հայաստանը նման փոփոխությունների գնա, Ռուսաստանը չի՞ խոչընդոտի այդ զարգացումներին, չի՞ ստիպի հրաժարվել իր ընտրած ուղուց ինչպես դա եղավ ԵՏՄ մտնելու հարցում։

-Չեմ կարծում, թե Ռուսաստանը միջամտի այդ հարցում։ Դա կախված է առաջին հերթին Հայաստանի կամքից։ Բացի այդ, ի տարբերություն Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Հայաստանն Իրանի հետ չի զարգացնելու քաղաքական դաշինք, այլ փորձելու է օգտագործել Իրանի տնտեսական ու շուկայական հնարավորությունները՝ իր տնտեսությունը զարգացնելու համար։ Հայաստանն այսօր արդեն ունի տնտեսական համագործակցություն Իրանի հետ, բայց կարող է ընդլայնել այդ համագործակցությունը՝ վերանայելով իր քաղաքականությունը և այն դարձնելով էքսպորտային։ Այսօր Հայաստանի արտահանումը հումքային որակ ունի, այնինչ կարելի է այդ հումքն արդյունաբերության մեջ դնելով ապրանքային տեսք տալ ու արդեն ապրանքն արտահանել։ Դա շատ ավելի մեծ տնտեսական օգուտներ կբերի Հայաստանին ու աշխատատեղեր կստեղծի։

-Այս զարգացումների ֆոնին ի՞նչ դեր կունենա Թուրքիան տարածաշրջանում, արդյոք նրա դերը որոշակի առումով կարող է նվազել։

Այո և այդ նշաններն արդեն տեսնում ենք։ Այսօր թուրք-ամերիկյան հարաբերությունները շատ վատ վիճակում են։ Դա մենք տեսնում ենք Սիրիայում, Իրաքում, և ես կարծում եմ, որ առաջիկա տարիներին այդ հակասություններն էլ ավելի կսրվեն։

Հայաստանի համար սա պատմական առիթ է, որպեսզի իր արդյունաբերությամբ կարողանա դեր ունենալ Իրանի տնտեսության մեջ, ինչպես նաև իր կարևոր դերը խաղա Իրանի՝ դեպի հյուսիս ու հյուսիս-արևմուտք հարաբերությունների զարգացումներում։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում