Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան այս օրերին գտնվում է Կոլումբիայում: Նա խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի մասին:
Մանչեսթերյան ակումբում հանդես է գալիս Կոլումբիայի հավաքականի առանցքային խաղացող Ռադամել Ֆալկաոն, ում հոլանդացի մասնագետը տեղ չի հատկացնում մեկնարկային կազմում:
«Վան Գալն աննկարագրելիորեն նման է սատանայի»,- նշել է Մարադոնան` խոսելով հոլանդացու գործողությունների մասին:
Ֆալկաոն «Յունայթեդ»-ի կազմը համալրել է 2015թ. ամռանը` վարձակալական հիմունքներով: Նա ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 4 գոլ է խփել:










































