Փետրվարի 13-ին «Շիրակն» անցկացրեց իր առաջին ընկերական հանդիպումը Անթալիայում՝ մրցելով ռումինական «Վիտորուլ Կոնստանտայի» հետ:
Առաջին խաղակեսի 25-րդ րոպեին Գեւրոդ Հովհաննիսյանը վտանգավոր դիրքում խախտում կատարեց, ռումինացիներն էլ անվրեպ իրացրեցին տուգանային հարվածը եւ բացեցին հանդիպման հաշիվը: Հաշիվը հավասարեցրեց Լի Լամին Յորոն: Իսկ երկրորդ խաղակեսի ավարտին անկյունային հարվածից հետո հակառակորդին հաջողվեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ եւ տոնել հաղթանակ:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին «Շիրակը» ուժերը կչափի Մոնտենեգրոն ներկայացնող «Յեդինստվո» թիմի հետ:











































