Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար հարձակվող Ռաուլն առանձնացրել է իր մարզական կարիերայում ամենամեծ դերակատարություն ունեցած 3 մարզիչներին:
Ռաուլը, ով ներկայումս հանդես է գալիս «Նյու-Յորք Կոսմոս»-ում, նշել է Խորխե Վալդանոյի, Ֆաբիո Կապելոյի և Վիսենտե դել Բոկեսի անունները:
«Վալդանոյի գլխավորությամբ «Ռեալ»-ի առաջին թիմում մեկնարկային խաղս եմ անցկացրել: Կառանձնացնեմ նաև Ֆաբիո Կապելոյին: Նա Իտալիայից եկավ յուրահատուկ ֆուտբոլային մտածելակերպով, ինչն ինձ թույլ տվեց բազում խաղային որակներ բարելավել:
Եվ, վերջապես, Վիսենտե դել Բոսկեն: Նա մարզել է «Ռեալ»-ը, և մենք նրա գլխավորությամբ 2 անգամ դարձել ենք Չեմպիոնների լիգայի հաղթող: Նա մեծ մարզիչ և մարդ է»,- Ռաուլի խոսքերը մեջբերում է El Economista-ն:







































