Ամերիկյան General Electric կոնցեռնը հայտարարել է 26,5 միլիարդ դոլարի անշարժ գույք վաճառելու մտադրության մասին:
Անշաժ գույքի ոլորտում GE Capital-ի ֆինանսական ստորաբաժանման ակտիվների մեծ մասը կվաճառվի Wells Fargo բանկին և Blackstone ներդրումային ընկերությանը:
GE Capital Real Estate-ի պորտֆելը գրասենյակային շինություններ, բազմաբնակարան տներ և առևտրային անշարժ գույք է ներառում: Ակտիվների ընդհանուր գումարը, Financial Times-ի տվյալներով, 30 միլիարդ դոլար է գնահատվում:











































