Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան ենթածնկային հոդի վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 1 ամսով:
Այսպիսով՝ իսպանացի հարձակվողը բաց է թսղնելու ՔՓՌ-ի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, «Արսենալ»-ի ու «Լեսթեր»-ի հետ խաղերը: 26-ամյա հարձակվողը կկարողանա մասնակցել Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերջին 4 խաղերին:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հարձակվողն անցկացրել է 24 խաղ, խփել 19 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:







































