«Ինձ համար հասկանալի չէ այն աժիոտաժը, որ առաջացել է այդ կնոջ և իր ընտանիքի այցի հետ կապված: Ես երեկ հետևում էի միջազգային մամուլին և աշխարհի ամենահեղինակավոր պարբերականներին, և, օրինակ, երեք տաբլոիդներում Ցեղասպանության մասին նյութեր տեղադրելու համար ՀՀ իշխանությունները առնվազն պետք է ծախսեին մի քանի հարյուր հազար եվրո, իսկ այդ տաբլոիդները քանի օր է՝ արդեն Քիմ Քարդաշյանի այցի կոնտեքստում անդրադառնում են Հայոց ցեղասպանության խնդրին»,- լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ պետք է այս ամենին լուրջ վերաբերվել, ուստի անհասկանալի է իրարամերժ գնահատականները Քիմ Քարդաշյանի ընտանիքի այցի շուրջ:
«Համաշխարհային լրջագույն պարբերականներում Հայոց ցեղասպանության մասին երբևէ այսպիսի հսկայական անդրադարձ չի եղել»,- ասաց նա:
Մեր այն դիտարկմանը՝ ստացվում է, որ Քիմ Քարդաշյանն ավելին է անում, քան մեր ԱԳՆ-ն, քան մեր դիվանագիտությունը, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Քիմ Քարդաշյանը ունի համաշխարհային ճանաչում, և մենք պետք է կարողանանք շնորհակալություն հայտնել, որ նրա այցի շնորհիվ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին այսպիսի արձագանքներ եղան միջազգային թիվ մեկ պարբերականներում:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ճիշտ էլ օգտագործվում է Քիմ Քարդաշյանի այցը:
Ավելին՝ տեսանյութում:







































