Ամերիկյան The New York Times թերթի լրագրող Սեթ Կուգելը Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից ներառվել է անցանկալի անձանց ցուցակում: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևին:
Հաջիևը կարծում է, որ ամերիկացի լրագրողի հոդվածը «խեղաթյուրում է օկուպացված տարածքներում իրականում տիրող իրավիճակը»: Բացի այդ, նրա խոսքով դա «անհարգալից» հոդված է և վիրավորում է «ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների իրավունքները»:
Հիշեցնենք, ավելի վաղ ամերիկյան New York Times պարբերականի բլոգում տպագրվել էր Սեթ Կուգելի «Ջերմ ընդունելություն կովկասյան լեռներում» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը կիսվում է Լեռնային Ղարաբաղ կատարած իր ճափորդության տպավորություններով:









































