ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Տիլլերը պատմել է, որ Սպիտակ տանը հայտնվել է «բոլոր սեռերի համար» նախատեսված զուգարան: Նա ընդգծել է, որ ունիսեքս-զուգարանը գտնվում է շենքի այն հատվածում, որտեղ գտնվում է Օբամայի վարչակազմը:
«Սպիտակ տունը թույլ է տալիս հյուրերին ու աշխատակիցներին՝ օգտվել իրենց սեռային նույնականացմանը համապատասխան զուգարաններից, ինչը համապատասխանում է տվյալ հարցով վարչակազմի հրահանգներին»,- Reuters-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Նորարարությունը դիտվում է որպես Օբամայի հերթական քայլը՝ յաջակցություն ԼԳԲՏ-ներկայացուցիչների:
Ունիսեքս զուգարանները զրկված են սովորական “M” կամ “W ցուցանակներից: Նման հասարակական զուգարանները ընդհանուր սրահ են՝ մեկ մուտքով ու ձեռքերը լվանալու ընդհանուր լվացարանով:










































