ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Պլիմուտ քաղաքում Երդվյալ ատենակալների դատարանը դեղագործական սանիտարահիգիենիկ ապրանքներ արտադրող Johnson & Johnson ընկերությանը պարտավորեցրել է փոխհատուցում վճարել ամերկուհուն, որը ծանր տուժել է ընկերության արտադրած դեղի կողմնակի ազդեցությունից: Փոխհատուցումը 63 մլն դոլար է:
Տուժող Սամանտա Ռեքքիսը 7 տարեկանում ընդունել է ցավազրկող իբուպրոֆեն դեղը: Դա հանգեցրել է եզակի կողմնակի ազդեցության՝ տոքսիկ էպիդերմալ նեկրոլիազի (Լայելի սինդրոմ), որի հետևանքով աղջիկը կորցրելէ մաշկի 90%-ը և կուրացել է: Դեպքը տեղի է ունեցել 2003-ին,- հայտնում է ITAR-TASS-ը:
Johnson & Johnson-ի Նյու Ջերսի նահանգի բազայի ներկայացուցիչը հայտարարել է, որ Սամանտայի ընտանիքը ողբերգություն է ապրել, սակայն ընկերությունը համաձայն չէ վճռին և «քննարկում է լրացուցիչ իրավաբանական քայլեր»:











































