Tuesday, 16 06 2026
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն

Համամիտ չեմ, թե Սերժ Սարգսյանի նյարդերը տեղի են տվել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտա Եսայանը:

– Տիկին Եսայան, համաձայն չե՞ք փորձագետների կամ միջազգային կազմակերպությունների այն գնահատականների հետ, թե այս նախագահական ընտրություններն այնքան էլ մրցակցային չեն, և կարծիք կա, որ այդ պարագայում վերընտրվող Սերժ Սարգսյանը լեգիտիմության խնդիր է ունենալու:

– Նախ` որևէ մեկի մոտ թող կասկած չլինի, որ Հանրապետականի թեկնածուն ընտրվելու է արդար ընտրությունների արդյունքում ու լինելու է լեգիտիմ նախագահ: Իսկ մնացած մեկնաբանություններն այլոց մտայնության ու պատկերացումների ոլորտից են: Ես չեմ հասկանում այն մեկնաբաններին կամ ինչպես դուք եք նշում, միջազգային վերլուծաբաններին, որ ընտրությունները մրցակցային չեն: Իսկ ովքե՞ր են դատողները, կամ ինչպե՞ս պետք է որոշվի՝ ընտրությունները մրցակցայի՞ն են, թե՞ ոչ: Առաջադրվել է նախագահի ութ թեկնածու: Իհարկե, համաձայն եմ, որ այդ ութից գոնե կեսը պետք է բժշկի համապատասխան տեղեկանք ներկայացներ, թե արդյոք ինքը բավարար մտավոր առողջություն ունի նախագահի թեկնածու առաջադրվելու համար: Բայց, ցավոք, մեր օրենսդրության մեջ նման պահանջ չկա: Մյուս կողմից՝ եկեք չմոռանանք, որ կասկածելի թեկնածուներից զատ, ունենք նաև առաջադրված բավականին լուրջ քաղաքական գործիչներ: Եվ մրցակցությունը հենց նրանց միջև է տեղի ունենում: Ուրիշ խնդիր, որ յուրաքանչյուրը հասարակությանը ներկայացավ ըստ իր ճաշակի, ըստ իր պատկերացումների հնարավորությունների: Եվ որ թեկնածուներից ոմանք չհարգեցին հասարակությանը, փորձեցին քարոզարշավը վերածել թատրոնի կամ կրկեսի: Այսինքն` լրջության այն հատիկը, որը պետք է ունենար յուրաքանչյուր թեկնածու, երբ իրեն իրավունք էր վերապահում գրանցվել որպես ՀՀ նախագահի թեկնածու, ոմանք իրենց մեջ դա չունեին:

– ՀՀԿ թեկնածու Ս. Սարգսյանը իր քարոզչության հետ միասին նաև մյուս թեկնածուների՝ Հրանտ Բագրատյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ հակաքարոզչություն է իրականացնում: Սովորաբար գործող նախագահ-թեկնածուներն ավելի մեծահոգի ու հանդուրժող են լինում:

– Ս. Սարգսյանը հենց ամենամեծահոգին էր ամբողջ քարոզարշավի ընթացքում: Եվ օբյեկտիվ լինելու դեպքում դուք էլ նկատած կլինեք, որ նա իրականացնում էր ամենագրագետ, ամենաազնիվ քարոզչությունը: Նա ներկայացնում էր իր ծրագրերը, անելիքը, իր այն նախաձեռնությունները, որով ուզում է հետագա 5 տարիների համար ներկայանալ ու անցած 5 տարիների կատարած աշխատանքների շարունակականությունն ապահովել: Անազնիվ էին իրականում մյուս թեկնածուները, որովհետև իրենց քարոզարշավը և իրենց ասելիքը ծրագրերի հիման վրա կառուցելու փոխարեն, շատերը խոսում էին գործող նախագահի և իշխանությունների, ըստ իրենց, թերությունների ու սխալների մասին:

– Նրանք ընդդիմադիր դիրքերից հանդես եկող թեկնածուներ են, և տրամաբանական է, որ ոչ միայն քարոզարշավի, այլ իրենց ողջ գործունեության ժամանակ պետք է քննադատեն իշխանություններին ու անձամբ նախագահին: Իսկ այդ քննադատության պատճառները կան:

– Բնականաբար պետք է լիներ այդ քննադատությունը, բայց երբ դա հեռանում է իրական հիմքերից, պետք է լինի նաև դրա պատասխանը: Եվ եթե հանդիպումների ընթացքում անդրադարձել է այս կամ այն թեկնածուի արտահայտած այս կամ այն մտքին, դա նույնպես բնական է և տեղավորվում է քարոզարշավի տրամաբանության մեջ: Համոզված եմ, որ եթե հնչող «մեղադրանքներին ու տեսակետներին» պատասխան չլիներ, լինելու էր հակառակ մեկնաբանություն, թե գործող նախագահ և նախագահի թեկնածու Ս. Սարգսյանը որևէ մեկին բանի տեղ չի դնում և հաշվի չի առնում հնչած գնահատականները:

– Դուք ասում եք, թե նա իր խոստումներն ու ծրագրերն է ներկայացնում, բայց նա գրեթե խոստում չի հնչեցնում: Չի ասում, որ խոստանում եմ մենաշնորհները և կոռուպցիան կոնկրետ ժամկետում կոնկրետ չափով նվազեցնել: Տնտեսության, արտահանման աճի, հարկահավաքման ցուցանիշներ ու աշխատավարձեր բարձրացնել և այլն:

– Եկեք բառերից չկառչենք, թե ինչպես է ձևակերպվում այդ ասելիքը: Ամբողջ նախընտրական ծրագիրը հենց խոստում է: Եվ եթե դուք ուզում եք, որ նախագահն ըստ ձեր ճաշակի ձևակերպի իր միտքը, դա ձեր իրավունքն է:Բայց նախագահն էլ իրավունք ունի իր պատկերացումների համաձայն ձևակերպել իր միտքը: Կարևոր է, որ ամբողջ նախընտրական ծրագիրը խոստում է և այնտեղ ներկայացված են այն քաղաքական կամքն ու գիտակցությունը, որ, այո, մենք ունենք սխալներ, խնդիրներ, թերություններ, ամեն ինչ չէ, որ մենք հասցրել ենք իրականացնել և կիսում ենք հասարակության դժգոհությունը, բայց մենք նորից գալիս ենք վստահության քվե խնդրելու, որ այդ բացթողումները լուծելու հնարավորություն ունենանք:

– Բայց Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրում նույնպես կոնկրետ խոստումներ չկան, հիմնականում ընդհանուր բնույթի ձևակերպումներ են, և այդ ոճը մեկնաբանվում է որպես կոնկրետ խոստումներից խուսափելու միջոց:

– Համամիտ չեմ, որ դրանք ընդհանուր ձևակերպումներ են: Եթե ուշադիր կարդաք այդ ծրագիրը` ոչ թե այնտեղ թերություններ ու սխալներ գտնելու, այլ գնահատելու և ընկալելու տրամադրվածությամբ, կոնկրետ խոստումներ, կոնկրետ աշխատանքներ ու հեռանկար կտեսնեք:

– Ասում եք` գրագետ և հավասարակշիռ քարոզչություն է տանում, բայց նա ելույթները կարդալուց հետո, երբ արդեն մարդկանց հետ է շփվում, լուրջ կիքսեր է թույլ տալիս: Իսկ դրանք անընդհատ քննարկվում ու քննադատվում են: Եվ այս քարոզարշավը հատուկ էր նաև Ս. Սարգսյանի թուլ տված կիքսերի առատությամբ: Այս պարագայում էլ ասում են, թե նրա «նյարդերը տեղի են տվել»:

– Ես բոլորովին համամիտ չեմ ձեզ հետ, թե նախագահի թեկնածու Ս. Սարգսյանի նյարդերը տեղի են տվել, հակառակը` նա մինչև քարոզարշավի ավարտը պահպանեց սառնասրտությունն ու սթափ պահվածքը: Իսկ եթե խոսում ենք կիքսերի մասին, դա բացառապես վերաբերում է բոլոր մնացած թեկնածուներին և ոչ ամենևին գործող նախագահին: Մյուս թեկնածուներն իրենց ողջ քարոզարշավը կառուցել են կիքսերի վրա, որովհետև հասարակությանն են խաբում, քանի որ ասում են բաներ, որոնք ուղղակի չեն կարող իրականացնել: Իրենք էլ շատ լավ հասկանում են, որ իրենց խոստումներն այս իրավիճակի համար ռեալ չեն, արդար և ճիշտ չեն: Մասնավորապես ես նկատի ունեմ ԼՂՀ ճանաչման մասին խոստումը, որն իր մեջ շատ մեծ վտանգներ է պարունակում: Արտաքին քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող մարդը նման խոստում ուղղակի չպիտի տա: Եվ եթե դուք խոսում եք կիքսերի մասին, այդ հարցը պետք է ուղղեք մյուս թեկնածուներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում