Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին: Նրանք ցույց տվեցին, թե ինչքան են սիրում ու գնահատում այս ակումբը:
Երկրորդ հերթին նշեմ, որ մենք գերակա դիրք ունեինք այս խաղում ու արդյունքն այլ կլիներ, եթե ավելի արդյունավետ գործեինք գրոհների եզրափակիչ փուլում:
Իհարկե, մենք կցանկանայինք ավելի լավ արդյունքով մոտենալ երկրորդ խաղին, բայց կա այն, ինչ կա: Թիմը մեծ ջանքեր գործադրեց ու լավ խաղ անցկացրեց»,- Ռամոսի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:









































