Բրազիլական կարգավորողները որոշել են, որ ամերիկյան Apple կորպորացիան երկրի տարածքում iPhone առևտրային մակնիշի օգտագործման բացառիկ իրավունքներ չունի:
Կարգավորողների հայտարարության համաձայն՝ բրազիլական Gradiente Eletronica ընկերությունն այդ առևտրային նշանը գրանցել է դեռ 2000թ-ին, ամերիկյան ընկերությունից յոթ տարի առաջ:
Ինչպես տեղեկացրել է արտոնագրման գերատեսչության ներկայացուցիչը, կարգավորողների որոշումը չի արգելում Apple-ին այդ անվանումն օգտագործել Բրազիլիայում, սակայն բացառիկ իրավունքը Gradiente-ինն է:
Apple-ի ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանում այս իրավիճակը, սակայն փորձագետները նշում են, որ ամերիկյան ընկերությունը, ամենայն հավանականությամբ, կվիճարկի բրազիլական կողմի որոշումը:







































