«Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը, ով երկու գոլերի հեղինակ է դարձել Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի «Ալմերիա»-ի դեմ խաղում նշել է, որ գոհ է հանդիպման արդյունքից: Ուրուգվայցի հարձակվողի կարծիքով` մրցաշրջանի վերջնամասը բարդ կլինի:
«Հասկանում ենք, որ մեզ բարդ հանդիպումներ են սպասվում մրցաշրջանի վերջնամասում: Ինչ վերաբերում է «Ալմերիա»-ի դեմ խաղին, ապա մենք հիանալի խաղ ցուցադրեցինք և կարողացանք երեք միավոր վաստակել:
Հասկանում ենք, որ Իսպանիայի չեմպիոնի տիտղոս նվաճելու հարցը կախված է միայն մեզնից»,- «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Սուարեսի խոսքերը:








































