Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ամերիկյան բանակի զինվորները նյարդերի ամրության թեստ են հանձնում։ Այն կարող են հաղթահարել պողպատե նյարդեր ունեցողները։
Տեսանյութի դիտման մի քանի վայրկյաններից հետո անհնար է ծիծաղը զսպել։ Հայտնի չէ, թե ինչպես է հայտնվել ռետինե հավով «կտտանքների» գաղափարը, սակայն այն ոչ բոլորը կարող են անցնել։
Ապրիլի 5-ին YouTube վիդեոհոսթինգում հայտնված տեսանյութն արդեն ավելի քան 1 մլն դիտում է ունեցել։








































